25.04.2015 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ժամը 14:00ից 15:30 տեղի ունեցավ ազգությամբ ճապոնուհի, բայց այս պահին Ամստերդամում բնակվող դաշնակարուհի Սիչիձո Կեիկոի համերգը: Համերգը կազմակերպել և հովանավորել էր Հայաստանում գործող Ճապոնիայի դեսպանատունը, համերգի սկզբում հայերեն լեզվով ելույթ ունեցավ ժամանակավոր դեսպան պարոն Սասամե Կենիչիրոն, այնուհետև մի փոքրիկ խոսեց Սիչիձո Կեիկոն, գովերգելով հայկական հյուրասիրությունը և ջերմությունը, ասելով, որ շատ նմանություն է տեսնում հայ և ճապոնացի ազգերի մեջ:
Վարպետորեն կատարվեցին Բախի և Մոցարտի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Դահլիճը լեցուն էր հանդիսատեսով, բոլորը շատ բավարարված լքեցին համերգը իրենց ջերմ խոսքը Սիծիձո Կեիկոյին ասելուվ և նրա հետ նկարվելուց հետո, մեծ հույսով, որ այս համերգով սկիզբ կդրվի նմանատիպ համերգների Հայաստանում, որը կնպաստի մեր երկու ազգերի ավելի մերձեցմանը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան