Կոմիտասին սիրահարված ճապոնուհին

Share

Շատ երաժիշտներ են կատարել Կոմիտասի ստեղծագործությունները: Երգահանի երկրպագուների թվում կան նաև շատ օտարերկրյա արվեստագետներ: Դաշնակահարուհի Իծիձիո Կեիկոն, Ծագող Արևի Երկրից, մեծ ճանաչում ունի Եվրոպայում: Ապրելով Ամստերդամում՝ դաշնակահարուհին համարվում է բազմաթիվ մրցանակների դափնեկիր և յուրաքանչյուր տարի հանդես է գալիս Հին Աշխարհում: Այն բանից հետո, երբ Կեիկոն  նվագել է բոլոր դասականներին, նա որոշել է նվագել նաև Կոմիտաս: Այդ պահից ի վեր Կոմիտասը դարձել է Կեիկոյի սիրելի երգահաններից մեկը և իհարկե Կոմիտասի գործերը Սիծիձոյի մենահամերգների ժամանակ հաճախ են հնչում: Imyerevan.com կայքը հարցազրույց է ունեցել Կեիկո Սիծիձոյի հետ և պարզել է այն սիրո գաղտնիքը, որ ճապոնուհին տածում է հայկական երաժշտության նկատմամաբ:
Японка, влюбленная в Комитаса1
Ե՞րբ և ինչպիսի՞ հանգամանքներում առաջին անգամ լսեցիք Կոմիտաս.
Առաջին անգամ ես առնչվեցի Կոմիտասի ստեղծագործությունների հետ ի շնորհիվ նրա «դաշնամուրի համար նախատեսված 6 պարային ստեղծագործությունների»: Չգիտեմ նույնիսկ թե ինչ կատարվեց իմ հոգում: Երաժշտությունն այնքան բնական էր ու նուրբ, որ ես ակամա սկսեցի նվագել:
Դուք երբեք չեք եղել Հայաստանում, ինչպիսի՞ պատկերացումներ ունեք Կոմիտասի հայրենիքի նկատմամբ.
Կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանամ այցելել Հայաստան: Ես ցանկանում եմ ուսումնասիրել հայկական ազգային երաժշտությունը: Ձեր երկիրը ինձ թվում է մի տեսակ համակեցություն Արևելքի և Արևմուտքի միջև:
Японка, влюбленная в Комитаса2
Ե՞րբ որոշեցիք կատարել Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները.
Համերգներից մեկի ժամանակ դուդուկ էին նվագում: Պարտադիր ցանկանում էին կատարել հայ հեղինակի ստեղծագործություն: Իսկ համերգի կազմակերպիչը փնտրում էր այնպիսի հեղինակ, ով կկարողանար համատեղել դասական և ժամանակակից միտումները: Այդպիսով որոշեցին կանգ առնել Կոմիտասի «պարային» ստեղածագործության վրա:
Դժվա՞ր է ճապոնուհուն կատարել հայկական երաժշտություն.
Մինչ այժմ կարելի է ասել դժվարություն չի առաջացել: Հավանաբար հայ և ճապոնացի ազգերի միջև գոյություն ունի ինչ-որ միստիկ կապ:
Ի՞նչ եք զգում՝ կատարելով հայկական ստեղծագործություններ.
Չնայած որ Կոմիտասի շատ ստեղածագործություններ հոգևոր են, սակայն նրա ստեղծած երաժշտությունն ունի զարմանալի հնարավորություն, որ մտովի կարող ես հեռանալ քո իսկ հայրենիքից և հիշել քո իսկ ազգային ինքնությունը: Նրա դաշնամուրային ստեղածագործությունները նույնպես շատ զգացմունքային են: Այդ ստեղծագործությունները չունեն և ոչ մի ավելորդ նոտա, ամեն ինչ շատ թափանցիկ է: Ես շատ եմ սիրում այդ մինիմալիզմը, որն իմ կարծիքով ուղղակիորեն կապված է հոգևորի հետ: Նմանատիպ զգացողություններ ինձ մոտ առաջանում են, երբ ես կատարում եմ Մոցարտ: Ինձ մոտ կարոտի սուր զգացություն է առաջանում:
Японка, влюбленная в Комитаса3
Որքա՞ն հաճախ եք Ձեր համերգային ծրագրերում ընդգրկում հայկական ստեղծագործություններ.
Անցյալ համերգին հինգ անգամ Կոմիտաս կատարեցի:
Դու՞ք հասկանում եք ինչի մասին են Կոմիտասի ստեղծագործությունները կամ նրանց անվանումները՝ օրինակ «Երանգներ» կամ «Մարալներ».
Մի քանի բառերի թարգմանություններ ինձ հաջողվում է գտնել, սակայն մի մասն էլ ոչ: Դա շատ բարդ աշխատանք է, ժամանակն էլ չի բավականացնի նման բանի վրա ծախսել:
Ինչպիսի՞ նմանություն կա հայկական և ճապոնական մշակույթի և երաժշտության մեջ.
Որոշ նմանություն կարելի է նկատել ազգային նվագարաններում: Ընդհանրապես տարբեր շրջանների երաժշտական գործիքները կարող են շատ ընդհանրություններ ունենալ: Օրինակ ճապոնական սակուսատո գործիքը շատ նման է ֆլեյտային:
Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները կապված «Հայաստան» բառի հետ.
Միանշանակ Կոմիտաս Վարդապետ: Որպես հեռավոր արևելքի երաժիշտ, ով ապրում է Արևմուտքում և կատարում է արևելյան երաժիշտների ստեղածագործություններ, ես միշտ մտածում եմ թե ինչպիսի՞ կապ ես կարող եմ ունենալ այլ մշակույթների հետ:
Իրականում սա շատ բարդ աշխատանք է: Այս փնտրտուքները դարձել են իմ հիմնական երաժշտության թեման, և Հայաստանը այս տեսանկյունից շատ է հետաքրքրում ինձ: Ապրելով Նիդեռլանդներում՝ Հայաստանը ինձ թվում է որպես արևելյան երկիր: Երբ ես մտովի տեղափոխվում եմ Ճապոնիա և սկսում եմ մտածել ինչպես ճապոնուհի, Հայաստանն էլ ավելի է մոտենում Արևմուտքին: Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Հայաստանում Արևելքն ու Արևմուտքը միախառնված են, իսկ Կոմիտասը այս ամենի վառ օրինակն է: Ես արդեն վաղուց եմ ապրում Նիդեռլանդներում և Կոմիտասը օգնում է ինձ վերադառնալ իմ ակունքներ, չնայած որ ես հայ չեմ:

նյութը վերցված է՝ http://imyerevan.com/ru/culture/view/9630/

Կեիկո Սիծիձո http://keikoshichijo.com/