Տավուշի մարզի Ենոքավան համայնքում  «Հայաստանի բույսեր» փառատոն (տեսանյութ)

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում «Հայաստանի բույսեր» փառատոն (տեսանյութ)

Share

2016 թվականի հուլիսի 2-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ժամը 10:00-ից 18:00 տեղի ունեցավ «Հայաստանի բույսեր» փառատոնը:

Կազմակերպիչներին հաջողվել էր փառատոնը շատ հետաքրքիր կազմակերպել և տարբեր միջոցառումներ հրամցնել հանդիսատեսին: Նրանք փառատոնը իրականացրեցին 4 տարբեր հարթակներում՝ «լճակների մոտ»,  «դաշտում», «որսորդական տնակների մոտ», «ձիարշավարանում»:

Ժամր 10:30 «լճակների մոտ» հարթակում տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը:

Որից հետո հաղորդավարը մոտեցավ Լիտվիայի Հանրապետության սեղանին:

Այնուհետև հաղորդավարը մոտեցավ ցուցահանդես-վաճառքի մասնակիցներին և նրանց օգնությամբ հանդիսատեսին ներկայացրեց առաջարկվող տեսականին:

Որից հետո ներկաները մասնակցեցին իրենց հետաքրքրություններին համահունչ միջոցառումների, որոնք իրոք շատ էին և բոլորին միաժամանակ մասնակցելը ֆիզիկապես անհնարին էր:

11:00-ից 12:00-ը «դաշտում» հարթակի մի մասում տեղի ունեցավ հայկական և չինական թեյախմության արարողություն «Էօն» ակումբի «Aeon Tea Club» կողմից, որի վարողը Հրանտ Դանդուրովն էր:

hrant-zen-danduroff-with-logo

Ժամը 12:00-ից 13:00-ն «դաշտում» հարթակի մի մասում Աննա Քոլոզյանի կողմից անցկացվեց խոտաբույսերից հողաթափերի պատրաստման վարպետության դաս:

Ժամը 14:00-ից 15:00-ն «դաշտում» հարթակի մի մասում տեղի ունեցավ յոգայի բացօթյա դասընթաց, որը կրկին վարեց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Դանդուրովը:

Այդ նույն ընթացքում այլ նախասիրություններ ունեցող հանդիսատեսների համար «որսորդական տնակների մոտ» մի հատվածում  ժամը 13:00-ից 15:00  տեղի ունեցավ գորգագործության վարպետության դաս:

Նույն հարթակի մեկ այլ մասում ժամը 12:00-ից 15:00-ն տեղի ունեցավ սերմերից և կավից դիզոգնդիկների պատրաստում, մեկ այլ մասում ժամը 14::30-ից 15:00 տեղի ունեցավ մանկական թատերական համույթի ներկայացում տիկնիկային թատրոնի տեսքով:

Մեկ այլ մասում 14:00-ից 17:00 հայ ավանդական տիկնիկների պատրաստման վարպետության դաս, որը վարեց Սրբուհի Մովսիսյանը, դեկորատիվ կիրառական արվեստների ժող վարպետ, պատմաբան, հոգեբան Վարդուհի Սիմոնյանի աջակցությանբ: Նույն հարթակի մեկ այլ վայրում այդ օրվա ընթացքում տեղի ունեցան խոտաբույսերից պաննոյի պատրաստում, մեկ այլ տեղում բնական հինայի միջոցով ձեռքի վրա նախշազարդման վարպետության դաս, որտեղ օգտագործվեցին հայկական նախշերը, կար նաև մանկական խաղահրապարակ, որը լեցուն էր երջանիկ խաղացող մանուկներով:

Ինչպես նաև «որսորդական տնակների մոտ» մի հատվածում  տեղի ունեցավ հանդիպում կենսաաբանական գիտությունների թեկնածու Նինա Ստեփանյան-Ղանդիլյանի հետ դեղաբույսերի մասին:

Արշավներ սիրող ներկաների համար  «ԷյԹիՓի» (Հայաստանյան Ծառատունկ ծրագրի) կողմից կազմակերպվեց թռչունների տեսադիտում  խմբակային արշավներ:

Ժամը 15:00-ին «լճակների մոտ» հարթակում տեղի ունեցավ Տերյան մշակութային կենտրոնի կողմից հագուստների ցուցադրություն և զրույց հայկական ազգային տարազների բուսական զարդանախշերի մասին:

Իսկ ժամը 16:00-ին այդ նույն հարթակում տեղի ունեցավ փառատոնի գլխավոր իրադարձությունը՝ 25 մետրանոց  «խաղաղության բրդուճի» պատրաստումը, որը ուղեկցվեց ազգագրական երգով:

Այն պատրաստեցին հայկական ավանդական լավաշով, պանրի տեսակներով և կանաչիներով::

Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Լիբերտա» լարային քառյակը

Իսկ 16:30 ձիարշավարանում տեղի ունեցավ «Ենոքավանյան ռեկբի» ձիերով շոուն:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան