Forbes Russia-ն Էրեբունին ընդգրկել է աշխարհի ամենահին 9 ամրոցների ցանկում։
«Էրեբունի ամրոցը, որը գտնվում է Արին-Բերդ բլրի վրա, կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակ մ.թ.ա. 782-ին։
Այդ ժամանակ Առաջավոր Ասիայում դրանից ուժեղ պետություն չկար եւ Ուրարտուի արքա Արգիշտի առաջինը ընդլայնում էր իր թագավորության սահմանները՝ ընդգրկելով հարեւան նոր հողակտորներ՝ այդ թվում Արարատյան դաշտավայրը։ Ուրարտուի արքայությունը գրավեցին ասիացիները, սակայն Էրեբունին, ինչպես եւ Թեյշեբաինին, որը եւս գտնվում էր Հայաստանի սահմաններում, պայքարի երկար ճանապարհ հաղթահարեցին։ Էրեբունին չհանձնվեց. ուրարտացիները պարզապես լքեցին այն՝ փախչելով Թեյշեբաինի։ Շնորհիվ դրա՝ Էրեբունին ոչ ոք չայրեց եւ պահպանվեցին անգամ ամրոցի պատերի գրվածքները»,- գրում է խմբագրությունը։
Աշխարհի ամենահին ամրոցների ցանկում ընդգրկված են Ղրիմի Ասանդրան, հին Լադոգի Րյուրիկովի ամրոցը, Հալեպի նույնանուն ամրոցը, Հանոյում գտնվող Կոլոա ամրոցը, Դորստում գտնվող Մեյդենը, Ուջարմայում գտնվող նույնանուն ամրոցը, Ինկատկայի ամրոցը, Կարակալպայիայի Ջանբաս Կալա ամրոցը։
նյութը վերցված է՝ http://goo.gl/mb4MkT