Տոհոկույի գեղեցիկ ձեռարվեստը

Տոհոկույի գեղեցիկ ձեռարվեստը

Share

Նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Տոհոկու. լայն տարածք ընդգրկող Ճապոնիայի աշխարհագրական այս շրջանն ինքնատիպ է մշակութային ժառանգությանիր արժեքներով:
Ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստը ներկայացնող ցուցահանդեսը նվիրվում է հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Հայաստանի արվեստասերը մեկ ամսվա ընթացքում հնարավորություն կունենա ծանոթանալ խեցեգործության, ասեղնագործության, մետաղի և փայտի գեղարվեստական մշակման նմուշներին, ինչպես նաև հնդկեղեգե, լաքապատ իրերին՝ վայելելով Տոհոկուի ավանդույթների բազմազան և սքանչելի աշխարհը:
Ցուցահանդեսում ներառված աշխատանքները նորովի են բացահայտում Տոհոկուի ավանդական արհեստների տեխնիկական բարձր մակարդակն ու առօրյա իրերի կիրառական նշանակությունը:
Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել Տոհոկուի ժողովրդական ստեղծագործությունը, այլ երկրների արվեստասերին փոխանցել Ճապոնիայի ժողովրդական վարպետների գեղագիտական ընկալումները:

նյութը վերցված է՝   Ժողովրդականարվեստիկենտրոն / Folk Art Center

շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!