17 սեպտեմբերի, 2012
Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում Ճապոնիայի մինչեւ 16 տարեկանների հավաքականն ընկերական խաղում 7:0 հաշվով հաղթել է Հայաստանի մինչեւ 17 տարեկանների թիմին: Խաղից հետո, 11-մետրանոց հարվածաշարում 5:3 հաշվով դարձյալ հաղթել են ճապոնացիները:
Ճապոնիայի հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Ճապոնացիները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 18-ին:
նյութը վերցված է՝ http://sport.news.am/arm/news/11536/tchaponia—hayastan-7%D6%890-53.html