16.01.2016 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում

Share

2016 թվականի հունվարի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրեցին «Ծաղկաթերթի պարը» եւ «Հրաժեշտ 15-րդ գարնանը» ճապոնական ֆիլմերը։

Յունան 15-ամյա աղջիկ է, ապրում է Մինամի-Դաիտո կղզու վրա հոր՝ Տոշիհարուի հետ: Քանի որ այստեղ ավագ դպրոց չկա, աշակերտները ստիպված են լինում  լքել կղզին: Հաջորդ գարնանը Յունան պետք է տեղափոխվի Նահա՝ ընդունվելու ավագ դպրոց, ու սկսելու է ապրել մոր հետ: Նա անհանգստանում է, որ ստիված է հորը մենակ թողնել, և երազում է, որ մի օր ընտանիքը վերամիավորվի:

Ֆիլմերի ցուցադրումից հետո Ճապոնիայից ժամանած  ֆիլմերի ռեժիսորներ՝ Յասուհիրո Յոշիդան և Հիրոշի Իշիկավան, հանդիսատեսի հետ ունեցան ջերմ զրույց:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան