Ժամանցը Ճապոնիայում

Ժամանցը Ճապոնիայում

Share

Ճապոնիան զբոսաշրջիկներին ընձեռում է զվարճանքի և հաճույքի լայն հնարավորություն, ինչպես օրինակ թանգարաններ և զբոսայգիներ, դասական և ժամանակակից թատրոններ, գիշերային ակումբներ, խանութներ, լեռնադահուկային հանգստավայրեր, թեյարարողություն, մանկական զվարճանքի զբոսայգիներ, անսովոր ռեստորաններ, երաժշտական համերգներ, հրավառություն և շատ ու շատ այլ բաներ:
Entertainment and Leisure in Japan1

Դասական, բեմական արվեստ

Նո ճապոնական թատրոնը բարձր գեղարվեստական թատերական արվեստ է, որը գոյություն ունի արդեն 700 տարի: Նո թատրոնի խորիմաստ խորհրդանշական արվեստը արմատներով գնում է դեպի Սինտո կրոնի հնագույն ծեսեր: Թատրոնի ներկայացումը տեղի է ունենում բեմին, որը հիշեցնում է սինտոյական տաճար: Դերասանները կրում են դիմակներ, նրանց գործողությունները հմուտ են ու նուրբ, իսկ հանդերձանքը տարբերվում է իր իսկ շքեղությամբ և ճոխությամբ: Դասական արվեստի այս տեսակը ներկայցոնում են Տոկիոյի ազգային Նո թատրոնում, Հոսյո Նոգակուդոյի թատրոններում, Կանձե Նոգակուդո և Կիդա Նոգակուդո: Կանսայ տարածաշրջանում Նոյի ներկայացումները ցուցադրվում են Կիոտոյում Կանձե Կայկան թատրոնում և Օսակայի Նոգակու Կայկան թատրոնում: Այնուամենայնիվ, կարծում են, որ Նո թատրոնի ներկայացումները լավ են ընկալվում բացօթյա դիտումների ժամանակ, ինչպես օրինակ տաճարներում լապտերների վառ և գունագեղ լուսավորության ներքո:

Կաբուկի

Կաբուկի թատրոնը ճապոնական դասական դրամա է՝ տպավորիչ հանդերձանքով, դեկորացիայով և վառ դիմահարդարմամբ: Սյուժեն, որպես կանոն, դրամատիկ է և իր մեջ ներառում է սրերով պայքարի պար և շատ այլ գործողություններ: Գինձայի Կաբուկի-ձա թատրոնը համարվում է Կաբուկի բեմական ներկայացման լավագույն վայրը Տոկիոյում: Այստեղ ներկայացումներ են տեղի ունենում ողջ տարին շարունակ: Գինձայի Կաբուկի ներկայացումները տեղի են ունենում Սիմբասի Էմբուջո թատրոնում, այդ ժամանակ, երբ ճապոնական ազգային թատրոնը, որ գտնվում է կայսերական թագավորական պալատի հարևանությամբ, ժամանակ առ ժամանակ ցուցադրում է Կաբուկիի շրջագայության ներկայացումները:

Բունրակու

Բունրակուն տիկնիկային թատրոնի բարդ տեսակ է, յուրաքանչյուր փայտյա և ճենապակյա տիկնիկ, որն ունի մարդկային չափերի ¾ մասը, խաղացվում է 3 մարդ մարիոնետների կողմից, իսկ պատմությունը պատմվում է ճապոնական ավանդական ժնարի ուղեկցությամբ: Բունրակուի ներկայացումները տեղի են ունենում Օսակայի Բունրակու ազգային թատրոնում, ինչպես նաև Տոկիոյի ազգային թատրոնում:

Գիշերային կյանք

Entertainment and Leisure in Japan2
Ճապոնական քաղաքներում ժամանցի վայրերն այնքան շատ են, որ զբոսաշրջիկները ավելի լավ է միանան գիշերային շրջագայությանը: Կան նաև հատուկ գիշերային շրջագայություն, որն իր մեջ ներառում է այցելություն տեղի տեսարժան վայրեր և ռեստորան ընթրիքով, որին մատուցվում է ճապոնական խոհանոցի ավանդական կերակրատեսակներ:
Տոկիոյում գիշերային խրախճանքի, ուտեստների, խմիչքների և զվարճանքի լավագույն վայրեր են համարվում՝
• Ռոպպոնգի տարածաշրջանը, որտեղ տիրում է միջազգային մթնոլորտ
• Ժամանակակից, նորաոճ և էլեգանտ Գինձա շրջանը, բառացիորեն շրջապատված նեոնային լույսերով
• Ակասակա, բավականին պահպանողական շրջան, ինչպես նաև երիտասարդական և աղմկոտ տարածաշրջան՝ Սիբույա
• Կաբուկի-ծյո թաղամաս Սինձուկու շրջան
Խոշոր քաղաքներում են տեղակայված դիսկոտեկներն ու գիշերայի ակումբները, որտեղ հիմնականում այցելում են երիտասարդները: Տոկիոյում, Ռոպպոնգի թաղամասում շատ կան էլիտար վայրեր նախատեսված մեծահասակների համար, ինչպես նաև Սիբույա պարային Մեքքան երիտասարդների համար:

Ռեստորաններ

Ճապոնիան խոհարարական արվեստի երկիր է, և այս ամենը փաստում է նույնիսկ աշխարհահռչակ ուղեկցող Միշելը: Այնուամենայնիվ համեղ կերակուրը դեռ ամեն ինչ չէ, ինչով ռեստորանը կարող է զբոսաշրջիկներին ուրախացնել: Էկզոտիկայի, սուր զգացողությունների և պարզապես նոր ու վառ տպավորություն նախընտրող մարդկանց համար մենք պատրաստել ենք համառոտ տեղեկատվություն Ճապոնիայի անսովոր ռեստորանների մասին, որտեղ կարելի է ոչ միայն համեղ խորտիկներ ճաշակել, այլ նաև զմայլվել շուրջը տեղի ունեցող ներկայացումներով:

Ռեստորան Նինջյա Ակասակա

«Նինջա Ակասակա» ռեստորանը գտնվում է Տոկիոյի Ակասակա շրջանում: Ասում են, որ այս վայրն իր ուշադրությամբ չի անտեսվում նույնիսկ հայտնի մարդկանց կողմից, ինչպես օրինակ ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը կամ երգչուհի Լեդի Գագան:
Ռեստորանի կարգն այսպիսին է, այցելության ժամանակ հյուրերին զվարճացնում է նինջան: Ողջ ներքին հարդարանքը նույնպես իրենից ներկայացնում է որպես ճապոնական լեգենդար մարտիկների գաղտնի թաքստոց: Անշուք դռան հետևում հյուրերին սպասում է մի հսկա լաբիրինթոս, որ տանում է դեպի Նինջայի թաքստոց: Ռեստորանի ճաշացանկում ներկայացված են Աշխարհի տարբեր խոհարարական ավանդույթների խորտիկներ, ներառյալ ճապոնական, ֆրանսիական և չինական խոհանոցները: Խորտիկների մատուցումը չի զիջում իր անսովոր ինտերիերով, ինչպես օրինակ արդեն իսկ ծանոթ ֆուա-գրասը մատուցվում սյուիրկենի տեսք ունեցող կրեկերներով:

 Ռեստորան Ռոբոտ

Խոշոր ռոբոտներ, մոտոցիկլետներ, ամենատարբեր հանդերձանքով հիանալի պարուհիներ, փայլող հատակ, գունագեղ լուսավորություն, հայելիներ, ճապոնական թմբուկներ, կախարդական ներկայացում, այս ամենը սպասվում է «Ռոբոտ Ռեստորանի» այցելուներին, որը գտնվում է Տոկիոյի Սինձյուկու շրջանում: Ճաշի ընթացքում հյուրերը դիտում են նաև վառ ներկայացում, որը տևում է մոտավորապես 1,5 ժամ: Դեկորացիայի փոփոխության ժամանակ այցելուները կարող են անվճար նկարվել ռոբոտների հետ: Ռեստորանի անցուդարձը հիշեցնում է Ռիոյում անցկացվող կառնավալ, միայն այստեղ ամեն ինչ շատ ավելի ժամանակակից է և ֆուտուրիստական:
Ճապոնիա այցելած հյուրերը կարող են նաև այցելել «Lockup» ռեստորան՝ ձևավորված որպես բանտ: Այստեղ հյուրերին հենց մուտքի մոտ «ձեռբակալում» են և նստեցնում սեղանի շուրջ: Վերջիններս շրջապատված են մետաղական ճաղերով: Ճապոնիայի Գինձա շրջանում է գտնվում վամպիր սրճարանը՝ . «Vampire Cafe»: Այն ձևավորված է արյունոտ կայսեր Դրակուլայի լեգենդի մոտիվներով:Այստեղ շատ  կա կարմիր գույն, արյուն, խաչեր, դամբարաններ և մռայլ վամպիրի գեղագիտության այլ տարրեր: Ավելի քիչ սուր և ավելի շատ ռոմանտիկ զգացողությունների սիրահարները կարող են այցելել ռեստորան, որն ունի «Ալիսան հրաշքների աշխարհում» ոճային ձևավորումը:
Սրանք միայն մի քանի օրինակներ են մեծաքանակ ռեստորանների շարքից և միայն հետաքրքրասեր զբոսաշրջիկը կգտնի այս վայրերը: Գլխավորն այն է, որ պետք է նախապես սեղան պատվիրել և համոզվել, որ ռեստորանը չեն տեղափոխել կամ այն վերանորոգման մեջ չէ: Սակայն արժե փնտրել, քանզի Ճապոնիան ոչ միայն հնագույն տաճարներ են և հարուստ թանգարանային նմուշներ: Այն նաև զվարճանքի, արկածների և խրախճանքի երկիր է:

Բարեր

Ցանկաած զբոսաշրջիկ Ճապոնիայում հեշտությամբ կարող է հագեցնել ծարավը: Ի լրումն արևմտյան ոճի բարերի, քաղաքներում կան նաև հետևյալ ավանդական հաստատաույթունները, որտեղ կարելի է զվարճանալ:
• «Իձակայա» սրանք ճապոնական ոճի փաբեր են, որոնք առաջարկում են գարեջուր, ճապոնական սակե, կոկտեյլ և այլ ալկոհոլային խմիչքներ, ինչպես նաև նախուտեստ: Այս տեսակի հաստատության առավելությունն այն է, որ նրանք բաց են մինչև ուշ գիշեր: Գներն այստեղ բավականին մատչելի են:
• «Կարաոկե», որը Ճապոնիայում գիշերային խրախճանքի առավել հայտնի տեսակներից է: Սովորաբար հաստատության այս ձևը իր մեջ է ներառում մի շարք սենյակներ՝ կարաոկեի սարքավորումներով: Այցելուների խումբը այստեղ կարող է վարձել համապատասխան գնի սենյակ, որպեսզի բավականին շատ հաճույք ստանա երգեցողությունից, խմիչքից և նախուտեստից: Շատ կարաոկե հաստատություններ ունեն հայտնի անգլալեզու երգերի ընտրության հարուստ հնարավորություն:
նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/razvlechenija/