Ցուգիո Մակիմոտո. Իմ երազանքն է եղել, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն ՏՏ ոլորտում

Ցուգիո Մակիմոտո. Իմ երազանքն է եղել, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն ՏՏ ոլորտում

Share

15.11.2013

«Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գործադիր տնօրեն, դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին այսօր Երեւանում շնորհվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) պատվավոր դոկտորի կոչում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Ցուգիո Մակիմոտոն Երեւանում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով:
Դոկտոր Ցուգիո Մակիմոտոն այսօր հանդիպել է ՀՊՃՀ-ի ղեկավար անձնակազմի, ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԲՈՒՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրել է Պոլիտեխնիկի պատմությունը, ձեռքբերումները, հիմնական ուղղությունները եւ նպատակները:
Ցուգիո Մակիմոտոն նշել է, որ Հայաստանն իր համար առաջնահերթ է համարում ՏՏ ոլորտը: Նրա կարծիքով, այս հարցում մեծ ներդրում է ունեցել համալսարանը:
«Այս ոլորտն առաջնահերթ է նաեւ Ճապոնիայի համար: Իմ երազանքն էր, որ Ճապոնիան եւ Հայաստանը համագործակցեն այս ոլորտում, մասնավորապես, ուսանողների փոխանակման եւ համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ» – ասել է նա:
Նշենք, որ Ցուգիո Մակիմոտոն այս տարվա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր է:

նյութը վերցված է՝ http://www.itel.am/am/news/6059