Ճապոնական «Սոգենշա» հրատարակչությունն այս տարի լույս է ընծայել «Աշխարհի առասպելները. որտեղ կարելի է տեսնել ծագումը» ժողովածուն, որտեղ ընդգրկված են մեկական ծագումնաբանական առասպելներ աշխարհի քսան տարբեր ժողովուրդներից: Գրքում տեղ է գտել նաեւ Հայկ եւ Բելի առասպելըՙ «Մարդիկ կռվում են սրբազան լեռան ֆոնին» վերնագրով, որ ներկայացրել է Շիննոսուկե Մաթսուին : Այս հետազոտողը Կյոտոյի եւ Կոբեի համալսարաններում եւ Օսակայի Արդյունաբերական համալսարանում դասավանդում է ֆրանսերեն լեզու, արդի եվրոպագիտություն, սփյուռքագիտություն եւ գիտություն խաղաղության մասինՙ հաճախ անդրադառնալով հայ ժողովրդին եւ Հայոց ցեղասպանությանը: Իր թեկնածուական ատենախոսությունը Մաթսուին գրել է Ֆրանսիայի հայկական վարժարանների մասին: 1996 եւ 2018 թվականներին Շիննոսուկե Մաթսուին այցելել է Հայաստան:
նյութը վերցրված է՝ https://www.azg.am/AM/culture/2018092807
շնորհակալություն Աննա Վարդանյանին այս նյութը տրամադրելու համար!