Հին ճապոնական միձուհիկի արվեստի ներկայացումը Իրոհա կենտրոնում (տեսանյութ)

Հին ճապոնական միձուհիկի արվեստի ներկայացումը Իրոհա կենտրոնում (տեսանյութ)

Share

2018 թվականի հուլիսի 3-ին, ժամը 16:30-ին 18:00 Իրոհա կենտրոնում Իսիի Միե սենսեյն ու Յոկոյամա Միդորի սենսեյը կենտրոնի սաներին ներկայացրեցին միձուհիկի ճապոնական ավանդական արվեստի պրակտիկ դաս: Միձուհիկի արվեստը Ճապոնիա է բերվել Չինաստանից Էդո դարաշրջանում: Այն պաշտոնական արարողակարգերի հրավիրատոմսերի ծրարների գեղեցիկ զարդարելու արվեստ է, որն այս օրերին մասնավորապես օգտագործվում է օրինակ հարսանեկան արարողության կապակցությամբ փողի տեսքով նվեր հանձլելիս ծրարի ձևավորման ժամանակ: Ուրախ արարողությունների ժամանակ ծրարը զարդարում են կարմիր, դեղին կամ այլ վառ և սպիտակ գույներով, իսկ տխուր արարողությունների դեպքում, օրինակ մահացածի հարազատներին ծախսերը հոգալու համար դրամ հանձնելիս սև ու սպիտակ գույներով:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան