Մածնով պատրաստած ճաշի սեղանների ցուցակ ողջ աշխարհում

Մածնով պատրաստած ճաշի սեղանների ցուցակ ողջ աշխարհում

Share

Բազմաթիվ երկրներում սիրված մածուն։ Տեսնե՞ս ինչ եղանակով են վայելում  յոգուրտը (մածունը) աշխարհի տարբեր երկրների  մարդիկ: Այս անկյունում  յոգուրտ (մածուն) բնական հումքը օգտագործելով տարեբեր երկրների իրական տնական ճաշատեսակներ ենք ներկայացնում։

Հարցնենք յոգուրտի (մածնի) հումքի  և հայրենիքի մշակույթի մասին։

43-րդ անգամը ՀՀն է։ Կովկասի հարավ-արևմտյան մասում գտնվող երկիր, հյուսիսում Վրաստանն է, հարավում Պարսկաստանն է, արևմուտքում Թուրքիան, իսկ Արևելքում Ադրբեջանի հետ է սահմանակից։Այս անգամ Աննան, որը ծնունդով մայրաքաղաք Երևանից է, մեզ սովիրեց մածնով տնական ուտեստ պատրաստելու ձևը։

今回の案内人

Այս անգամ մեզ ուղեկցող անձը

ՀՀ  բնակիչուհի
տիկին Աննա,
աշխատում է Տոկիոյում գտնվող միջազգային դպրոցում
Նախասիրություններն են ճանապարհորդությունը և պարելը։

Խնդրում ենք պատմեք, թե ինչը առիթ հանդիսացավ, որ եկաք Ճապոնիա ։

Ճապոնիայի հետ համագործակցության առիթով 3 ամսով Տոկիոյում մնացի։ ԵՎ սիրեցի Ճապոնիայի հանրային անվտանգությունը, ավանդական մշակույթը և բնությունը։ Դրանից հետո որոշեցի, որ Ճապոնիայի համալսարանում պետք է ուսումնասիրեմ տնտեսագիտություն և Տոկիոյի միջազգային համալսարանի ասպիրանտուրայում գիտությունների թեկնածուի կոչում ստացա:
Ավարտելուց հետո անգլերենով դասախոսություն եմ կարդում այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են սովորել արտասահմանում: Ներկայումս նույն դպրոցի փոխտնօրենն եմ:
Պատմեք խնդրեմ Հայաստանի սննդի մշակույթի մասին։
Հայաստանի տարածքի հիմնական մասը ծովի մակարդակից 1000-3000 մետր բարձրության վրա է գտնվում։ Տարվա մեջ տեղումները քիչ են, կլիման`չոր է։ Հայերի հիմնական ուտելիքը հացն է։ Օրինակ՝ Լավաշը բարակ հաց է, որը թխում են հողի մեջ տեղավորված թոնրի պատերին ծեփելով: Ամենուրեք վաճառվում է: ՈՒտում ենք մսի, պանիր պես տարբեր բաղադրիչներ փաթաթելով:
Լավաշը 2014 թվականին Յունեսկոյիում գրանցվել է որպես աշխարհի ոչ նյութական մշակութային արժեք։
Ներկայացրեք խնդրում եմ Հայաստանի գլխավոր կաթնամթերքը։
Կաթը, պանիրը և այլ, կաթնամթերքները հայերի ուտեստներում անպակաս են։ Մածունն էլ են հաճախ սննդի մեջ օգտագործում։ Կա կարծիք, որ մածունը ՄԹԱ Հայկական բարձրավանդակում են ստեղծել:
Հայաստանում մածունը ի՞նչ ձև են ուտում:
Քանի, որ խոհանոցում շատ են օգտագործում մածուն, շատ  դեպքերում տանը  մածուն են մերում: Օրինակ մածունով ապուր են պատրաստում՝ սպաս: Այն ուտում են ձմռանը տաք, իսկ ամռանը սառը վիճակում: Սուպերմարկետները առաջարկում են ցածր յուղայնությամբ, բարձր յուղայնությամբ, տարբեր համեմունքներով՝մրգերով, հարստացրած մածուններ: Հայաստանում պարզ մածունը կոչվում է «Մածուն», իսկ անուշահոտ մածունը կոչվում է «յոգուրտ»:
Խնդրում ենք պատմել մեզ «թաթար-բորակի» – ի մասին, որը կներկայացնեք այս անգամ:
Հայկական խոհանոցի ընթրիքներում հայտնվող ավանդական ուտեստ է: Մակարոնի կամ լազանիայի պես տափակ պաստայի վրա լցնում ենք մածունից պատրաստված սոուս:

«Թաթար-բորակի» – ի պատրաստման ձևը:

(3-4 հոգու համար) հումք             
. մածուն 400 գրամ
. ջուր 400 մլ
.դափնու տերև 6 հատ
.Լազանիա մակարոն 400 գրամ
.աղ 4 փոքրիկ գդալ
.սխտոր 20 գրամ
.կարագ 100 գրամ
.Ձեր նախընտրած կանաչիների խառնորդ
Քայլ 1. Կաթսայի մեջ ջուր ենք լցնում և եռացնում:
Քայլ 2.Տապակի մեջ լցնում եք դափնու տերևը, լազանիա մակարոն, 2 թեյի գդալ կերակրի աղ ավելացրեք, ծածկեք կափարիչով և եփեք:

Քայլ 3. Եռացնելուց հետո բացեք կափարիչը և խառնեք մակարոնեղենը: Կրկին ծածկեք և եփեք մակարոնեղենը, մինչև ջուրը ցամաքի:
Քայլ 4.Քերեք սխտորը:
Քայլ5
4-ին ավելացրեք մածունը և 2 թեյի գդալ աղ ու խառնեք:
Քայլ 6Հալեցրեք կարագը մոտ 2 րոպե միկրոալիքային վառարանում, մինչև որ հալվի:
Քայլ 7Խառնում ենք մակարոնը /3/ մածնի սոուսին /5/, ավելացնենք հալեցրած կարագը :
Քայլ 8Ավելացրեք ըստ Ձեր ճաշակի խոտաբույսերի խառնուրդը:

Վայելեք թաթար-բորակին

タタボラギ

Քերած սխտորը աղ արած մածնի սոուսին լավ համապատասխանում է:

Մակարողենենին այսպիսի մածնից մածուկը շատ համեղ համ է տալիս: Առողջության համար մածունի օգտագործումը որպես ուտելիք օգտակար է:
(Լրագրողի կողմից

Շնորհակալություն տիկին Աննա!
Աշխարհի մածնով ուտեստ: Սպասենք հաջորդ թողարկմանը!

նյութը վերցված է՝ www.meijibulgariayogurt.com