Լիա Աբրահամյանի կուսուդամա ցուցահանդես (տեսանյութ)

Լիա Աբրահամյանի կուսուդամա ցուցահանդես (տեսանյութ)

Share

2016 թվականի հոկտեմբերի 18-ին,  ԷՕՆի թեյի ակումբում ժամը 17:00-ից 18:00-ը տեղի ունեցավ Լիա Աբրահամյանի շուրջ 50  «Կուսուդամա»՝ ճապոնական օրիգամիների ցուցահանդես վաճառքի բացումը,
on-october-18-2016-kusudama-exhibition-by-lia-abrahamyan-at-aeon-tea-club որը այդ ակումբում կտևի մինչև Նոր տարի և վարպետության դաս, որին շատ հետաքրքրված մասնակցում էին հիմնականում երեխաները:  «Կուսուդամա» ցուցահանդեսը արդյունք է Լիա Աբրահամյանի ճապոնական մշակույթի նկատմամբ ունեցած իր նվիրմանը, որի շնորհիվ մասնակիցներին հնարավորություն  տրվեց ճանաչել ու մոտենալ այս աշխարհին։ Հեղինակը տարիներ ի վեր ուսումնասիրել ու հմտացել է Ճապոնիայում տարածված թղթի ծալման արվեստին, այն է՝ օրիգամիին որի բազում զարգացումներից մեկն էլ կուսուդամայի բազմածալ ճյուղն է։ Կուսուդաման ճապոներենից թարգմանաբար նշանակում է «բժշկող գունդ»՝ նկատի ունենալով խնկի կամ չորացրած ծաղիկներից կազմված փունջը և դրա այրումից առաջացած բույրը։ Հետագայում կուսուդամաները սկսեցին պատրաստել թղթից, որի մասնիկները կարող են տատանվել 6-ից մինչև 60 ու ավել բաղադրիչների միջև։
Կուսուդամաներին նվիրված այս առանձին ցուցահանդեսը բացառիկ է Հայաստանում իր թեմատիկայով, ընտրված նմուշներով և կատարման հմտությամբ:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան