2017 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (Սայաթ-Նովայի պող. 4) ժամը 19:00-ից 21:00-ը տեղի ունեցավ Իչիտարոյի «Խաղաղության ձայներ»՝ ճապոնական համերգը։ Համերգը նվիրված էր Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Համերգի բացմանը հանդիսատեսին ողջունեց Հայաստանում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագաչին և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը, քանզի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության կողմից էր կազմակերպվել այդ հրաշալի համերգը:
Այնուհետև սկսվեց ճապոնական թմբուկի (վադայկո) կատարումը:
Առաջին կատարումից հետո պարոն Իչիտարոն ներկայացրեց համերգի մյուս հյուրին՝ ճապոնական ֆլեյտաներ նվագող Կոջի Կիսիդային և նրանք միասին հիանալի ելույթ ունեցան:
2017 թվականի նոյեմբերի 30՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում (Թատերական փող. 3ա շենք) կայանալու է նույն համերգը:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան