Էկոտուրիզմի փառատոն 2017(տեսանյութ)

Էկոտուրիզմի փառատոն 2017(տեսանյութ)

Share

2017թ. հուլիսի 8-9-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները երկրորդ անգամ Հայաստանում կազմակերպել էին Էկոտուրիզմի փառատոն: Այս անգամ վերջինս տեղի ունեցավ Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:
Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Կազմակերպիչների  ողջույնի ելույթներից հետո իրենց փոքրիկ պարային ելույթը ներկայացրեց գյուղի երիտասարդությունը:

Էկոտուրիզմի փառատոնի ընթացքում նախատեսվել էին տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում`
Հուլիսի 8-ին՝
1․էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք,
2. Քայլարշավներ էկոերթուղիներով,

3. Բուսաբանական արշավ,
Ecotourism Festival-Botanical Campaign
4. Հեծանվային «Մարզային գավաթ V»
Ecotourism Festival - Cycling Regional Cup5. Թիթեռադիտարկում,
Ecotourism Festival Butterflies Viewing
6. Ձիարշավ,
7. Երեկոյան աստղադիտում
Հուլիսի 9-ին՝
8. Առավոտյան յոգա,
9. Թեյախմության արարողություն,
Այս տարվա փառատոնի նորությունը 10.թիթեռադիտարկման արշավն էր և 11. «Գանձերի որոնում» խաղն էր, որը նախատեսված էր  5 հոգանոց առնվազն 10 թիմի համար: Ի սկզբանե ձևավորվեց 6 թիմ:

Արտավանի և շրջակա համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:
Փառատոնն այս տարի կազմակերպվել էր Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան