Մանկավարժականում էր ճապոնացի հայագետը

Մանկավարժականում էր ճապոնացի հայագետը

Share

ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում նոր ուսումնական տարում շարունակվում են օտարազգի դասախոսների մասնակցությամբ հրապարակային դասախոսությունները:
Այսօր ֆակուլտետի ուսանողների համար դասախոսություն կարդաց Ճապոնիայի Վասեդա համալսարանի դասախոս, հայագետ Տակայուկի Յոշիմուրան, ով հայոց պատմության 20-րդ դարի շուրջ հայագիտական ուսումնասիրությունները կատարում է Հայաստանի ազգային արխիվում:
Ճապոնացի հայագետը ուսանողներին ներկայացրեց հայ-ճապոնական հարաբերությունները հատկապես 1-ին աշխարհամարտի տարիներին. ի դեպ, նա առաջին անգամ էր Հայաստանում հանդես գալիս բաց դասախոսությամբ:

???????????????????????

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և հույս հայտնեց, որ ուսումնասիրությունների ընթացքում առիթ կունենան կրկին հանդիպելու և սկիզբ դնելու օտարազգի հայագետների հետ նոր համագործակցության:

նյութը վերցված է՝ http://www.armspu.am/news/n/3735/ln/am