Ճապոնական խոհանոց

Ճապոնական խոհանոց

Share

Ճապոնական խոհանոցը համարվում է երկարակեցության խոհանոց: Ճապոնական խոհանոցը ամբողջ աշխարհում ճանաչվել է որպես առողջ սնվելու էտալոն: Աշխարհագրությունը աշխարհից Ճապոնիայի բազմադարյան զսպվածության պատճառներից մեկն է, ինչը գրեթե ամեն ինչում է ակնհայտ, ինչպես նաև ակհայտ է ճապոնական սննդի յուրահատկության մեջ: Յուրահատկությունը ի հայտ է գալիս ոչ անյքան բաղադրիչների մեջ, այլ դարեր շարունակ փորձառու պատրաստման և մատուցման եղանակի մեջ: Սակայն ճապոնական խոհանոցի յուրահատկությունն ու տարբերվող առանձնահատկությունը յուրաքանչյուր մասնիկին մեծ ուշադրություն դարձնելն է: Նրանում կարևոր են նրբություններն ու երանգները, արարողակարգն ու կանոնները: Ճապոնական խոհարարները պատրաստում են միայն թարմ բաղադրիչներից, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ուտեստ դառնում է բնության մի մասնիկ, այսինքն տարվա եղանակների հարատև հերթափոխի գաղափարի մեջ:
Հավանաբար աշխարհի ոչ մի խոհանոցում այսքան ուշադրություն չեն դարձնում մատուցմանն ու հյուրասիրությանը ինչպես Ճապոնական խոհանոցում: Ավանդական սպասքը, որոնք բազմազան են և՛ չափերով, և՛ ձևով, և՛ տեսակով, իրենցից ներկայացնում են գեղեցկության և մինիմալիզմի համադրություն: Նույնը կարող ենք և ասել սննդի ձևավորման մասին, օրինակ, սուշին և սասիմին, նրա ձևավորումը ծաղիկներով, բույսերով, տերևներով: Այսպիսով յուրաքանչյուր ուտեստ դառնում է մի գլուխգործոց:
Տարվա եղանակների հերթափոխը ակնհայտորեն արտահայտված է ճապոնական սեղանին:
Ուտեստը պատրաստելուց հետո մթերքները պետք է պահեն իրենց բնական համն ու հոտը, իսկ բազմաթիվ համեմունքները միայն ընդգծում և ավելացնում են համը: Հիմնական համեմունքների շարքում, որ պատրաստված է ավանդական տեխնոլոգիաներով՝ սոյայի սոուսն է և միսոն: Նրանք լինում են երեք հիմնական ձևով և տարբերվում են միայն համով ու հոտով:
Ճապոնական խոհանոցին բնորոշ են իրական համի պահպանման միջոցները՝ օրինակ ձկան, մթերքների, մրգերի, ընդեղենի, ծովամթերքների և տոֆույից պատրաստված սոյայով կաթնաշոռի համերը:
Ճապոնական խոհանոցի հիմնական բաղադրիչը, որ գոյություն ունի գրեթե ողջ կերակրատեսակների հիմքում՝ բրինձն է: Հետաքրքիր է, որ նույնիսկ «ուտեստ» բառը (գոհան) ճապոներենից բառացի թարգմանությամբ նշանակում է «եփած բրինձ»: Գյուղական վայրերում մինչ այժմ բրինձ ուտում են օրը երեք անգամ, պարզապես ձկան, մի ափսե «միսո» ապուրի և թթվեցրած մթերքների հետ միասին:
Դեռևս 150 տարի առաջ ճապոնացիները վախենում էին միս ուտել, սակայն ժամանակակից ճապոնական խոհանոցը մինչ այժմ հիմնականում հիմնված է ծովամթերքների և այլ կերակրատեսակների հիմքի վրա, որոնք հարուստ են սպիտակուցներով, օրինակ ընդեղենային և սոյայով մթերքները, տոֆուն, յուբան (փրփուր, որ վերցված է սոյայի կաթից), նատտոն (ընդեղենից պատրաստված կերակրատեսակ), սոյայի սոուս և միսո ապուր:
Ճապոնական խոհանոցում մեծ դեր են խաղում նաև թարմ բաղադրիչները՝ մթերքներն ու սունկը, ծովամթերքները, այս տեսակների բազմազանությունը կախված է տարվա եղանակներից: Բացի այդ Ճապոնիայի յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատուկ, տեղին բնորոշ կերակրատեսակ, որը նույնպես կարելի է համտեսել Ճապոնիայում:

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/eda/