Փառատոններ և տոներ

Փառատոններ և տոներ

Share

5476131101d54festivalae-oni-khanabi-khokkajdo-file0

Ճապոնական կղզիախմբի մեծ մասը գտնվում է կլիմայական գոտում: Բազմաթիվ փառատոններ կապված են տարվա եղանակների փոփոխության հետ:Այդ իսկ պատճառով ճանապարհորդությունը ամբողջ Ճապոնիայով մեկ իրոք փառատոններն ու տոները դարձնում են անմոռանալի: Փառատոններ անցկացվում են գրեթե ամեն օր ամբողջ տարվա ընթացքում երկրի ցանկացած մասում: Ներքևում նշված են միայն Ճապոնիայի հիմնական փառատոններն ու տոնակատարությունները:

Գարուն-սալորենու և սակուրաի ծաղկման ժամանակաշրջան

Մարտի առաջին իսկ օրերից, երբ սկսում են ծաղկել սալորենին, մինչև մայիսի վերջ, երբ հյուսիսային շրջաններում թափվում են կեռասենու վերջին տերևները, գարունն արթնացնում է բնությունը և ուրախացնում է մարդկանց: Գարունը Ճապոնիայում բառացիորեն նշանակում է մի քանի ծառերի ծաղկում: Գարնանը կարելի է տեսնել ծաղկային ձևերի և տեսակների հրաշագեղ բազմազանություն: Հատկապես փարթամ են ծաղկում կամելիան, հիրիկը, լոտուսը և մանանեխը: Ամենուր անցկացվում են ծաղիկներին նվիրված բազմաթիվ փառատոններ:

Մարտի 1-14

Ամիզուտուրի կամ ջրօրհնեքի արարողություն, տաճար Տադաիջի, Նառա տարածաշրջան

Արարողությունը շատ տպավորիչ է, այնանցկացվում է սոճու ջահերի լույսի ներքո և ավարտվում է մարտի 12-ի երեկոյան:

Մարտի 3

Հինա Մացուրի կամ տիկնիկների փառատոն

Այն նշվում է ամբողջ երկրով մեկ, որպես ընտանեկան տոն: Այն ընտանիքներում, որտեղ կան երիտասարդ աղջիկներ զարդարվում են հարուստ արդուզարդով որպես ավանդական տիկնիկներ:

Մարտի 13

Կասուգա Մացուրի փառատոն, տաճար Կասուգա, Նառա տարածաշրջան

Կազմակերպվում են դասական պարեր, որոնք արդեն ցուցադրվում են ավելի քան հազար տարի:

Մարտի կեսեր (15 օրվաընթացքում)

Սյումո ըմբիշների երկրորդ մրցաշար, Օսակա

Ապրիլի 1-30

ՄիյակոՕդորի կամ կեռասի պար, Տոկիո

Ճապոնական ավանդական պարեր, որոնք ցուցադրում են «մայկոները»-գեյշաների աշակերտուհիները:

Ապրիլի 8

Հանա Մացուրի կամ ծաղիկների փառատոն

Այս փառատոնն անցկացվում է բոլոր բուդդայական տաճարներում՝ ի հիշատակ Բուդդայի ծննդյան:

Ապրիլի 14-15

Տակայամա Մացուրի կամ Հիե տաճարի տոն, Տակայամա

Մեծ հարթակների շքերթ-տաճարների դասավորություն

Մայիսի 3-4

Հակատա Դոնտակու, Ֆուկուոկա

Այս հայտնի տոնի ժամանակ կազմակերպվում է ձիերին նստած լեգենդար աստվածների շքերթ:

Մայիսի 3-5

Օդային օձերի ճակատամարտ, Համամացու

Հսկա օդային օձերի կառավարման արվեստ, որպեսզի ստիպեն օդային օձին թողնել մարցակցին

Մայիսի 5

Երեխաների համազգային տոն

Այս տոնին հատկանշական է ծածանների գունավոր պատկերների վերբարձրացումը, որոնք ծածանվում են գարնանային քամուց:

Մայիսի 11

Ձկնորսություն Նագարագետի ափին, Գիֆու (մինչև հոկտեմբերի 15-ը)

Մայիսի 15

Աոի Մացուրի կամ ճահճափի փերթի փառատոն, Կիոտո

Այն իրենից ներկայացնում է հրաշալի տեսարան:

Մայիսի կեսեր (15 օր շարունակ)

Սյումո ըմբիշների երրորդ մրցաշար, Տոկիո

Մայիսի կեսեր

Կանդա Մացուրի կամ Կանդա Մյոձինե փառատոն (անցակացվում է յուրաքանչյուր կենտ տարի)

Կազմակերպվում է երթ արարողություն տասնյակ սուրբ պատգարակների օգնությամբ:

Մայիսի 17-18

Տոսյոգու տաճարի գլխավոր փառատոն, Նիկկո

Հատկանշական երթ  «միկոսի» շարժական պատգարակների օգնությամբ: Փառատոնին մասնակցում են ավելի քան հազար մարդ:

Մայիսի երրորդ կիրակի

Միֆունե Մացուրի Օն գետի ափին, Կիոտո

Կազմակերպվում է հին նավակների շքերթ:

Մայիսի երրորդ կիրակի, որին նախորդում է ուրբաթ և շաբաթ օրերը

Սանձա Մացուրի-Ասակուսա տաճարի փառատոն

Այս տոնին անցկացվում է երեք մեծ և ավելի քան հարյուր փոքրիկ շարժական տաճարների արարողություն:

Ամառ-զվարճությունների ժամանակահատված բնության գրկում

Ամառը բրնձի աճեցման ժամանակահատվածն է, երբ կանաչով է պատվում ողջ երկիրը: Բալի, թխկու, կաղնում և շագանակների կանաչ տերևները լեռնային անտառներում հակադրվում են մշտադալար սոճիների մուգ գույնին և հազիվ գետնին ի հայտ եկող բամբուկի նուրբ ծիլերին:
Ամառ-հրավառության եղանակ: Գրեթե յուրաքանչյուր երեկո Ճապոնիայով մեկ կազմակերպում է պայծառ հրավառություն՝գունագեղ լուսավորելով գիշերային երկինքը:
hanabi
Ամռանը երկրի յուրաքանչյուր անկյունում անցկացվում են լայնամասշտաբ զվարճալի փառատոններ: Շատ փառատոններ անցկացվում են ազգային պարերի գունագեղ ուղեկցությամբ: Այդպիսի պարերը, ինչպիսիք են «Բոն Օդորի»-ն, տեղային բնակչության, իրենց ընկերների և հյուրերի համար հանգստի և զվարճանքի հիանալի ձև է:

Հունիսի կեսեր

Սանո Մացուրի Հիե տաճար, Տոկիո

Շքերթ շարժական տաճարներով Ակասակի շրջանի աշխույժ փողոցներով: Այն անցկացվում է երկու տարին մեկ:

Հունիսի երկրորդ շաբաթ

Ձիերի փառատոն Տյագու-Տյագու Ումակկո, Մորիոկա

Կազմակերպվում է շքերթ գեղեցիկ զարդարված ձիերով:

Հուլիսի 7

Տանաբատա համազգային փառատոն կամ աստղերի տոն

Մեծ շուքով նշվում է Սենդայ քաղաքում: Տոն իժամանակ տների դռների և այգիների դարպասների առջև ցուցադրում են բամբուկի ձողեր, որոնց վրա ամրացված են գունավոր թղթի շերտեր:

Հուլիսի կեսեր (15 օրվա ընթացքում)

Սյումո ըմբիշների չորրորդ մրցաշար, Նագոյա

Հուլիսի 13-15 (կամ օգոստոսին կախված երկրի շրջաններից)

Ի հիշատակ մահացածների-Օ-Բոն

Ամբողջ երկրում անցկացվում է մահացածների հիշատակին նվիրված կրոնական արարողություն: Կատարում են ազգային պարեր «Բոն Օդորի» մահացածների հոգիները հանգստացնելու համար:

Հուլիսի 14

Հի մացուրի փառատոն Նածի տաճար

Կրակի տոն Նածի-Կացուուրա, որի ժամանակ անցկացվում է սպիտակ համազգեստ հագած հոգևորականների երթ, ովքեր տանում են 12 մեծ ջահեր:

Հուլիսի 1-15

Տոն Հակարա Գիոն Յամագատա, Ֆուկուոկե

Տոնի ավարտը հուլիսի 15-ին է, երբ անցկացվում է հսկա պատգարակների երթ:

Հուլիսի 16-17

Գիոն Մացուրի

Մեծ փառատոն Կիոտոյում, որն անցկացվել է դեռևս 9-րդ դարում: Քաղաքի կենտրոնական փողոցներով անցնում են մեծ, ճոխ զարդարված պատգարակներ:

Հուլիսի վերջին շաբաթ

Սումիդա գետի վրա տեղի է ունենում մեծ հրավառության ցուցադրություն, Տոկիո

Հուլիս կամ օգոստոս

Կանգենսայ երաժշտական փառատոն Իցուկուսիմա տաճար, Հերոսիմա

Անցկացվում են պարեր պալատական երաժշտության ուղեկցությամբ:

Հուլիսի 24-25

Տենձին Մացուրի տոն կամ Տեմմանգու տաճարի տոն, Օսակա

Անցկացվում է փոքր մանրանկար տաճարների ցուցադրություն՝տանելով նավակների վրայով Օսկա շրջանով մեկ:

Օգոստոսի 1-7

Նեբուտա Մացուրի փառատոն, Աոմորի (օգոստոսի 2-7), Նեպուտա Մացուրի փառատոն, Հիրոսակի (օգոստոսի 1-7)

Անցկացվում է հսկա, լուսաշող կերպարների շքերթ, որոնք ամրացված են անիվներով հարթակների վրա:

Օգոստոսի 3-6

Փառատոն Կանտո Մացուրի, Ակիտա

Այս փառատոնը հայնտի է մեծ շքերթով, որի ժամանակ մասնակիցները հավասարեցնում են թղթե լապտերների բազմաթիվ բուրգերը, որոնք կախված են երկար բամբուկե ձողերի վրա:

Օգոստոսի 5-7

Տոն Հանագասա Մացուրի, Յամագատա

Շուրջ 10 հազար մարդ կատարում են ազգային պարեր: Նրանք իրենց գլխին կրում են ավանդական ծղոտե գլխարկներ, որոնք զարդարված են գունագեղ արհեստական ծաղիկներով:

Օգոստոսի 12-15

Ավանդական պարի փառատոն, Տոկուսիմա

Այս տոնի ժամանակ գիշեր-ցերեկ լսվում է երգ ու պարի ձայներ:

Օգոստոսի 16

Դայմոնձի Խարույկ

Տոնի ժամանակ լեռան վրա, որ վեր է խոյանում Կիոտոյի վրա, խարույկ են վառում «Դայ» (վիթխարի) հիերոգլիֆի տեսքով:

Աշուն-թերևաթափի և բերքահավաքի ժամանակահատված

Եթե ամառը շատ շրջաններում տևում է մինչև սեպտեմբեր, սակայն արդեն հոկտեմբերին Ճապոնիայի մի շարք շրջաններում կարելի է տեսնել կազդուրիչ, սառը աշնանային օրեր: Ճապոնիայում աշունը իր հետ բերում է գունագեղ տերևների փոփոխվող խճանկար: Տերևների վառ երանգները բոսորագույնից և ոսկեգույնից մինչև բրոնզագույն և դեղին ներկում են բլուրներն ու լեռները բազմերանգ գույներով: Սկսվում է բերքահավաքի ժամանակաշրջանը: Գյուղական շրջաններում ոսկեգույն են դառնում բրնձի դաշտերը: Հացահատիկի հասկերը հավաքում են բրգաձև կամ ձողերի վրա կախված՝ հետագա չորացման և վերամշակման համար: Աշունը Ճապոնիայում բազմաթիվ փառատոնների, սպորտային մրցությունների և մշակութային միջոցառումների ժամանակահատված է: Տոնակատարություններ անցկացվում են ամբողջ երկրով մեկ:

Սեպտեմբերի 16

Յաբուսամե-ձիերին հեծած հրաձգության արվեստի փառատոն

Այն անցկացվում է Ցուրուգաոկա Հատիմանտաճարում, Կամակուրա

Սեպտեմբերի կեսեր (15 օրվա ընթացքում)

Սյումո ըմբիշների հինգերորդ մրցաշար, Տոկիո

Հոկտեմբերի 7-9

Փառատոն Կունտի, Սուվատաճար, Նագասակի

Այս տոնի ժամանակ ներկայացնում են չինականո ճով դրակոնի պար:

Հոկտեմբերի 7-10

Տոն Տակայամա Մացուրի, Հատիմանգու տաճար

Տեղի է ունենում հատկանշական շքերթ գույնզգույն պատգարակներով:

Հոկտեմբերի կեսեր

Քաղաքային տոն Նագոյա քաղաքում

Տեղի է ունենում ուշագրավ երթ քաղաքի փողոցներով, որի ժամանակ մարդիկ հագնում են ֆիոդալան արքայազների հագուստ:

Հոկտեմբերի 14-15

Փառատոն Կենկա Մացուրի կամ «վիճաբանության փառատոն»

Այն անցկացվում է Մացուբարա սինտոյական տաճարում, Հիմեձի:
Փառատոնի ավարտը հոկտեմբերի 15-ին է:

Հոկտեմբերի և Նոյեմբերի կեսեր

Քրիզանթեմների ցուցադրություն, Մեյձի և Ասակուսա տաճար, Տոկիո

Հոկտեմբերի 17

Տոսյոգու տաճարի աշնանային փառատոն, Նիկկո

Նշվող ավանդույթը կապված է սուրբ պատգարակների գործընթացի հետ, որն անցկացվում է զինված ծառաների ուղեկցությամբ:

Հոկտեմբերի 22

Ձիդայ Մացուրի տոն կամ «Դարաշրջանի փառատոն», Հեյան տաճար, Կիոտո

Սա Կիոտ ոքաղաքի 3 մեծ տոներից մեկն է:

Հոկտեմբերի 22

Կրակի փառատոն, Յուկկի, Կուրամե տաճար, Կիոտո

Տոնի ժամանակ լապտերները դասավորում են երկար շարքով՝ տաճար տանող ճանապարհի վրա:

Նոյեմբերի 2-4

Փառատոն Օկունտի, Կարացու տաճար, Սագա

Այս տոնը հայտնի է գունագեղ պատգարակների գեղեցիկ շքերթով:

Նոյեմբերի 3

Փառատոն Դայմյո Գյորեցու, Հակոնե

Անցյալի ֆեոդալական կառավարիչների իրական ներկայացվող երթ:

Նոյեմբերի կեսեր

Փառատոն Տորի-նո-իծի, տաճար Օտորի, Կանտո

Այն հայտնի է որպես հայտնի ազգային տոն տոնավաճառի ուղեկցությամբ:

Նոյեմբերի կեսեր (15 օրվա ընթացքում)

Սյումո ըմբիշների վեցերորդ մրցաշար, Ֆուկուոկա

Նոյեմբերի 15

Փառատոն Սիծի-գո-սան

3, 5 և 7 տարեկան երեխաների փառատոն: Այդ օրը այդ տարիքի երեխաներին տանում են տաճար, որպեսզի շնորհակալություն հայտնեն Աստծուն, ով հոգ է տանում երեխաների առողջության համար:

Ձմեռ-ձմեռային զվարճությունների ժամանակահատված

Ձմեռը Ճապոնիայում այնքան էլ խիստ չէ, բացառապես հյուսիսային շրջանների: Սովորական արևային օրեր և կապույտե րկինք: Հյուսիսային շրջաններում անցկացվում են ձյանը և սառույցին նվիրված տարբեր փառատոններ: Զբոսաշրջիկները, ինչպես նաև տեղաբնիկները հիանում են ձյան և սառույցի քանդակներով և մասնակցում են տեղի տոներին և արարողություններին: Նոր տարվա երեկոյին բազմաթիվ փառատոններ և տոնավաճառներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ:

Դեկտեմբերի 15-18

Փառատոն Օն-մացուրի, տաճար Կասուգա, Նառա

Այս տոնի ժամանակ կազմակերպվում է դիմակահանդես:

Դեկտեմբերի 17-19

Փառատոն Հագոիտա-ինի (հրթիռների տոնավաճառ), տաճար Ասակուսա Կանոն, Տոկիո

Դեկտեմբերի 31

Փառատոն Օկերա Մաիրի, տաճար Յասավա, Կիոտո

Սուրբ կրակի արարողություն

Դեկտեմբերի 31

Արարողություն Նամահագե, Օգա թերակղզի, Ակիտա

Այս տոնի ժամանակ տղամարդիկ թակում են տան դուռը, որտեղ երեխաներեն ապրում:

Հունվարի 1

Նոր Տարի

Հունվարի 1-ից 3-ը գրեթե բոլոր գրասենյակները, ձեռնարկություններն ու ընկերությունները փակ են: Ընտանիքներում նշում են Նոր տարին, ճաշակում են ավանդական ուտեստներ, հագնում են լավագույն կիմոնոն կամ այլ հանդիսավոր զգեստ, այցելում են սինտոյական կամ բուդդայական տաճարներ, աղոթում են և գալիք տարում առողջություն և երջանկություն խնդրում Աստծուց:

Հունվարի 6

Դեձոմեսիկի

Տոկիոյի հրշեջների ամանորյա շքերթ, որի ժամանակ իրականացնում են ակրոբատ հնարքներ՝ կանգնելով հրշեջ աստիճանների ամենաբարձր կետին:

Հունվարի կեսեր (15 օրվա ընթացքում)

Սյումո ըմբիշների առաջին մրցաշար, Տոկիո

Փետրվարի սկիզբ (7 օրվա ընթացքում)

Ձմեռային փառատոն Սապպորոյում, Հոկկայդո

Ճապոնիայի ամենհայտնի ձմեռային փառատոնն է, որի ժամանակ տեղի է ունենում ձնե և սառցե քանդակների ցուցադրություն:

Փետրվարի սկիզբ կամ կեսեր

Ասահիկա վայում, Աբասիրում և Հոկկայդոյի շատ այլ քաղաքներում անցկացվող փառատոն:

yukimatsuri

Փետրվարի 3 կամ 4

Սեցուբուն (գարնան նախօրե) կամ շիլինգնետելու փառատոն

Այն անցկացվում է ողջ Ճապոնիայի գլխավոր տաճարներում:

Փետրվարի 3 կամ 4

Լապտերների փառատոն, տաճար Կասուգա, Նարա

Փետրվարի 16-17

Փառատոն Բոնդեն, Յոկոտե, Ակիտա

Բոնդենների տասնյակ կերպարներ որպես Աստծո արարման խորհրդանիշ երիտասարդները կրում են իրենց վրա:

Փետրվարի 15-16

Փառատոն Կամակոտա Մացուրի, Յոկոտե, Ակիտա

Այս տոնի ժամանակ ի պատիվ Ջրի Աստծու կառուցվում են ձնե տնակներ:

Փետրվարի երրորդ շաբաթ

Փառատոն Էդո կամ Հադակա Մացուրի (մերկ տոն), տաճար Սայդայձի, Օկայամա

Նշում: Ողջտեղեկատվությունը հիմնված է 2001 թվականի տվյալների հիման վրա և հնարավոր է, որ փոփոխման է ենթարկվել:

 

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ

Հունվարի 1 – Ամանոր

Հունվարի երկրորդ երկուշաբթի- Չափահասության օր

Փետրվարի 11 – Պետության հիմնադրման օր

p style=”text-align: center;”>Մարտի 21(20) – Գարնան գիշերահավասարի օր

Ապրիլի 29 – Բուսականություն օր

Մայիսի 3 – Սահմանադրության օր

Մայիսի 5 – Երեխաների պաշտպանության օր

Հուլիս երրորդ երկուշաբթի – Ծովի օր

Սեպտեմբերի երրորդ երկուշաբթի- Ծերերի մեծարման օր

Սեպտեմբերի 23 (կամ 24) – Աշնանային գիշերահավասարի օր

p style=”text-align: center;”>Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի-Առողջապահության և Սպորտի օր

Նոյեմբերի 3 – Մշակույթի օր

Դեկտեմբերի 23 – Կայսեր ծննդյան օր

Նշում:

1. Երբ ազգային տոնն ընկնում է կիրակի օր, հաջորդ երկուշաբթին դառնում է հանգստյան օր:
2. Երբ շաբաթվա օրը (բացառությամբ կիրակիի)  գտնվում է ազգային տոների միջև, այդ օրը նույնպես դառնում է հանգստյան օր: Այդպիսի օր դարձավ մայիսի 4-ը

նյութը վերցված է՝  http://visitjapan.ru/japan/festivali-i-prazdniki/