Ամեն տարի փետրվար ամսին հազարավոր ճապոնացի տղամարդիկ դուրս են գալիս փողոց նշելու Մերկ տղամարդկանց փառատոնը` Հակադա մացուրի (Hadaka Matsuri): Ճապոնացիների կարծիքով տոնին մասնակցելով ամբողջ տարին կլինի հաջողություններով լեցուն: Փառատոնը նշվում է 767 թվականից տարբեր քաղաքներում, բայց մեծ շուքով նշում են Ինաձավա քաղաքում, որտեղ մասնակիցների թիվը հասնում է 3000, նրանք հանդերձավորված են միայն գոտեկապերով (fundoshi) և փայտե սանդալներով: Ծեսին մասնակցում են միայն 23-43 տարեկան տղամարդիկ, որոնք մերկ վիճակում փողոց են դուրս գալիս երեկոյան։
Համաձայն շինտոյական* ավանդույթի, որպեսզի ամբողջ տարին լինի հաջողակ, անհրաժեշտ է դիպչել Մերկ Տղամարդուն (Shin-otoko), որը ուղևորվում է դեպի Քոնոմիյա տաճար:
Ընրտվել Մերկ տղամարդու դերում մեծ պատիվ է ճապոնացի տղամարդու համար, փառատոնի նախօրեին ընրտյալը ամբողջովին սափրում է մաշկի վրայի ողջ մազածածկույթն և իր համար ամբոխի միջով ճանապարհ հարթում դեպի տաճար: Փառատոնի մասնակիցների խնդիրն է ամեն գնով հպվել, դիպչել ընտրյալին, որն այդքան էլ դյուրին գործ չէ, հարկավոր է հոծ զանգվածի միջով անցնել և հասնել նրան, դրա համար էլ ընտրյալը տոնի հաջորդ օրն կարող է իր վրա հայտնաբերել բազում քերծվածքներ և կապտուկներ:
Եթե հղի կինը դիպչում է Մերկ տղամարդուն, ապա նրա երեխան կծնվի առողջ, եթե ճապոնացիները դաշտերից բերված հողը շաղ տան Քոնոմիյա տաճարում, ապա տարին կլինի բերքառատ:
Տաճարում տեղի է ունենում մերկ տղամարդկանց մաքրման ծիսակատարությունը, որից հետո բոլորը դուրս են գալիս փողոց շարունակելու տոնակատարությունը, որպեսզի ցուրտ եղանակին չմրսեն, խմում են սակէ և այդպիսով բարձրացնում իրենց տոնական տրամադրությունը:
* մասնավոր կարծիք (սինտո, սինտոիզմ, սինտոյականություն բառերը հայերեն տարբերակում կհնչեն այսպես` շինտո, շինտոիզմ, շինտոյականություն, քանի որ առաջին տառն հենց ճապոներեն այբուբենում արտասանվում է ՇԻ, ուստի ռուսերենից սխալ թարգմանությամբ անվանումներն, հայերենում ընդունելի չեն)
նյութը վերցված է՝ https://www.facebook.com/pages/Japanese-Centre/313380068729076