Տոկիոյում դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան հայկական ծրագրով մենահամերգ կունենա

Տոկիոյում դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան հայկական ծրագրով մենահամերգ կունենա

Share

Ճապոնիայի ու Հայաստանի բարեկամության ասոցիացիայի 25-ամյակը կնշանավորվի տոնական համերգով: Հոկտեմբերի 24-ին Տոկիոյի “PAUSE” Կավայ Օմոտեսանդո համերգասրահում կայանալիք երեկոյին կմասնակցի ճապոնացի դաշնակահարուհի Յուկո Յոշիոկան:

Բացի վերը նշված հոբելյանին, համերգը կնվիրվի նաև կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին:

Երեկոյին դաշնակահարուհին կկատարի Տաթև Ամիրյանի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ամենահայտնի դաշնամուրային ստեղծագործությունները:

Միջոցառումը կազմակերպվել է Ասոցիացիայի կողմից:

նյութը վերցված է՝ http://culture.am/hy/երաժշտություն/յուկո-յոշիոկա/