Ուշագրավ կապ Հայկական այբուբենի և Մենդելեևի աղյուսակի միջև

Ուշագրավ կապ Հայկական այբուբենի և Մենդելեևի աղյուսակի միջև

Share

03.08.2015

Мир Искусства մշակութային կայք էջը հայկական այբուբենի հիմքում ընկած գաղափարներն անվանում է վերմարդկային:

Հայկական այբուբենի զարմանահրաշ գաղտնիքների մասին պատմող հոդվածում ասվում է, որ հնագույն ժամանակներում մարդկությանը հայտնի նյութերի անունները հայկական այբուբենում են ամփոփված: Նյութերի անվանումների տառերի թիվը համապատասխանում է Մենդելեևի աղյուսակի նյութերի համարներին: Այսպես, օրինակ, Ա-ն առաջինն է, Ս-ն՝ 29-րդը և այլն: Այսպիսով, եթե վերցնենք նյութի հին հայկական անվանումն ու դրանց տառերի թվերը գումարենք, Մենդելեևի աղյուսակում կհայտնաբերենք այդ նյութը:

Օրինակ, Ոսկի բառը. Ո-ն Այբուբենի 24-րդ տառն է, Ս-ն՝ 29-րդ, Կ-ն՝ 15-րդ, Ի-ն՝ 11-րդ

Ո+Ս+Կ+Ի = 24 + 29 + 15 + 11 = 79

Իսկ Մենդելեևի աղյուսակում 79-րդը Ոսկին է: Այս օրինաչափությամբ հնարավոր է գտնել 7 ազնիվ մետաղ, որ հայտնի էին հնագույն ժամանակներից:

Հայկական այբուբենը ստեղծվել է Մենդելեևի աղյուսակից 1464 տարի առաջ, իսկ ազնիվ մետաղների անունները հայտնի էին դեռ դրանից էլ առաջ:

Իսկ այդ հետաքրքիր կապը հոդվածագիրը համարում է արտասովոր և վերմարդկային:

նյութը վերցված է՝  goo.gl/iuMh8k