Ինչպես խնայել Ճապոնիայում

Ինչպես խնայել Ճապոնիայում

Share

Տրանսպորտ

Ճապոնիայի երկաթգծի JR (Japan Rail Pass) կազմակերպության երթևեկության տոմսով երթևեկելը շատ հարմար է և էժան: Խորհուրդ ենք տալիս գնել 7 օրյա ճանապարհորդական տոմս (Japan Rail Pass 7 days): Մոտ նույն գումարով, որ կծախսեք Տոկիոյից Կյոտո «սինկանսենով»՝ Ճապոնական գերարագ գնացքով գալու վրա Դուք կարող եք պրակտիկորեն անսահմանափակ 7 օրվա ընթացքում երթևեկել JR կազմակերպության երկաթգծով:
Նույն ձևով խոշոր բնակավայրերում ինչպես օրինակ Տոկիոն կամ Օսական մեկ օրվա երթևեկության տոմս (1-day Pass) և ստորգետնյա երթևեկության այլ տեսակների տոմսերը, տուրիստներին հիանալի հնարավորություն են տալիս կրճատել տրանսպորտային ծախսերը: Նրանք թույլ են տալիս անսահմանափակ քանակությանբ օգտագործել տեղական ներքին հասարակական տրանսպորտից: Նման երթևեկության տոմսերը շատ օգտակար են նրանց համար, ովքեր ցանկանում են ճանապարհորդել որոշակի տարածքով մի որոշ ժամանակ, բայց չեն ուզում անհանգստացնել իրենց տոմսերի հաճախակի գնմամբ: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ  http://visitjapan.ru/railways :

Քարտ ճանապարհորդների համար (Welcome Card կամ  Culture Card)

Այսպիսի քարտ ուղեցույցի հետ միասին անվճար տալիս են Ճապոնիայով ճանապարհորդող օտարերկրյա զբոսաշրջիկներն: Այն Ձեզ հնարավորություն է տալիս ստանալու զեղչեր և լրացուցիչ ծառայություններ պատկերասրահներ, թանգարաններ, խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ հաճախելու և էքսկուսիաներին մասնակցելու ժամանակ: Որոշ տեղերում Welcome Card-ի քարտատերերը կարող են ստանալ զեղչ ներկայացնելով վեբ էջից տպագրվածը քարտի փոխարեն: Այս քարտը կամ նրա բազմաթիվ տեսակներ կարել է ձեռք բերել Տոկիոյում (թանգարանների ուղեցույցի, գրպանի ուղեցույցի և քարտեզի հետ) հյուսիսային Տոհոկու մարզի Կագավա, Միյաձակի պրեֆեկտուրաներում, Նարիտա օդանավակայանում, Ֆուջի սարի մարզերում և քաղաքներում, Տոկայ մարզում, Կիտա-Կյուսյուում, Ֆուկուօկայում: Քարտը ազատ տրամադրվում է յուրաքանչյուր տարածաշրջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում: Քարտեր ձեռք բերման համար լրացուցիչ տեղեկությունների կարելի է ստանալ այցելելով հետևյալ անգլերեն վեբ էջը `http://www.jnto.go.jp/eng/arrange/essential/welcome.html:

Հյուրանոցներ

Եթե ​​դուք փնտրում եք մաքուր և էժան հյուրանոց, խորհուրդ ենք տալիս օգտվել «Welcome Inns» հյուրանոցային ցանցից: Ճապոնիայում տեղավորման առավել մանրամասն տեղեկություններ այստեղ http://visitjapan.ru/hotels

Սնունդ

Հասարակական սնունդը Ճապոնիայում պարտադիր թանկ չէ: Բայց ինչպես և այլ երկրներում ճանապարհորդության ընթացքում սնվելը մի փոքր ավելի թանկ է, քան սովորաբար: Մի քանի խորհուրդներ, թե ինչպես Դուք կարող եք ուտել համեղ և էժան: Արագ սննդի (fast food) կետեր կարելի է գտնել երկաթուղային կայարանների մոտ: Այստեղ կարելի է մատչելի ուտել պարզ միջավայրում: Էլ չենք խոսում այն վայրերի մասին, որտեղ կարող եք գնել համբուրգերներ և սենդվիչներ: Այստեղ դուք կարող եք հեշտությամբ գտնել շատ ճապոնական ոճով արագ սննդի կետեր, որոնք մասնագիտացած են հիմնականում այնպիսի ճաշատեսակների պատրաստման վրա ինչպիսիք են «գյուդոնը» (բրինձ եփած տավարի միս, սոխով), «Տէնդոն »(բրինձ տէմպուրայով) ինչպես նաև սոբա, լապշա (արիշտա) և ուդոն: Արագ սննման կետերում կարելի է ուտել, սովորաբար 500 իէնից (մոտ 5 ԱՄՆ դոլլար) պակաս, իսկ որոշ տեղերում կարելի է նախաճաշել ավելի ցածր գներով: Խանութներում, ժամանցի վայրերում և գործարար կենտրոններում կամ ռեստորաններում, որտեղ աշխատանքային օրերին առաջարկում են մատչելի գներով ճաշեր (սկսած 600-900 իեն (մոտ 6-9 ԱՄՆ դոլար)): Այստեղ Ձեզ ճապոնական կամ Արևմտյան խոհանոցի ստանդարտ ճաշացանկի մեծ ընտրության հնարավորություն կտրվի: Ռեստորանների ճաշի ժամը սովորաբար 11:00 -ից մինչև 14:00 է: Սուշին միշտ չէ թանկ, բացառությամբ որոշ թանկ ռեստորանների: «Կաիտէն ձուսի», որտեղ զույգ պատրաստի սուշիով ափսեները մատուցվում են պտտվող հոսքագծով, յուրաքանչյուր ափսե արժեի ընդամենը 100 իեն (մոտ 1 ԱՄՆ դոլար): Սուշի առաջարկող այլ վայրերում ստանդարտ փաթեթը մեկ անձի համար արժե մոտ 1500 իեն (մոտ 15 ԱՄՆ դոլար) և բարձր: Սուշիի կոմպլեքս ճաշի ճաշացուցակը կարելի է վայելել մոտ 800 իենով ( մոտ 8 ԱՄՆ դոլար):
Հանրախանութների նկուղային հարկը-դա սովորաբար հարկ է բազմաթիվ սննդի դարակներով, որտեղ կարող եք ձեռք բերել բազմազան սննդամթերքներ և տուփերով սնունդ: Ձեր ցանկանկությանբ ընտրեք  մեկ կամ երկու տուփ և վայելեք նրանց մոտակա այգում:

Գնումներ

Ամենահասանելի խանութները այսպես կոչեցյալ «հյակուէն»-կաներ են՝ 100 իենանոց խանութներ, որտեղ ամեն ինչ կարող եք գնել100 իենով /1 ԱՄՆ դոլարից մի քից էժան/: «Հյակուէն» խանութների թիվը անընդհատ աճում է: Տարբեր ապրանքներ, սնունդ ամենօրյա ապրանքներ վաճառվում են ստանդարտ գնով՝ 100 իեն /հատը: Այս խանութները գտնվում են երկաթուղային կայարանների կողքին և առևտրի կետերում: Այստեղ դուք կարող եք գտնել փոքր նվերներ , ինչպիսիք են ճապոնական սպասք և շատ ուրիշ բաներ:
Ինչ վերաբերում է սպառողական էլեկտրոնիկային, ապա առաջին հերթին խորհուրդ է տրվում այցելեն Տոկիոյի Այկիհաբարա թաղամասը: Այստեղ Ձեզ սպասում է կենցաղային տեխնիկայի զարմանալի բազմազանություն: Իջեք JR/ճապոնական երկաթծերի/ Այկիհաբարա կայարան, որը ճապոնական երկաթգծերի Յամամոտո գծում է և ձեր հայացքի առջև կհայտնվեն իրար կողք կողքի շարքերը կանգնած առևտրային հաստատությունների, այդ թվում, մեծածախ խանութների, պահեստամասերի խանութներ և տեխնիկական բաղադրիչների խանութներ:
Ճապոնիայում, տարեկան երկու անգամ խանութներում, հատկապես հանրախանութներում, վիթխարի զեղչեր են անցկացվում, որի ընթացքում նախորդ սեզոնի հագուստ և շատ այլ ապրանքներ էժանացված գներով են վաճառվում: Եթե Ձեզ հաջողվեց հանրախանութ մտնել զեղչերի ընթացքում Դուք կապշեք գնապիտակների վրա գրված «30% զեղչ» եւ «50% զեղչ» գրվածից: Զաղչերը սովորաբար հունվար-հուլիս ամիսներին են լինում:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/budget