2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն, համաձայն որի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիրը»: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ ՃՄՀԳ (JICA) համատեղ «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագիրը (2013-2016թթ.): Ծրագիրը միտված է Հայաստանի համայնքների տնտեսական վիճակի բարելավմանը՝ տեղական արտադրանքի և գործարարությանն աջակցության միջոցով: Ծրագրի նպատակն է ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) հայեցակարգի Հայաստանում տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի առաջմղումն է, որոնք ճանաչելի կլինեն տեղական, և հետագայում նաև արտաքին շուկաներում: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգ՝ հիմնված Ճապոնիայի և այլ երկրների համապատասխան փորձի վրա: Ճապոնական կողմի աջակցությամբ կստեղծվեն յուրատեսակ «հարթակներ», որոնք կծառայեն համայնքներում ստեղծված ապրանքների և ծառայությունների պատշաճ ներկայացմանը շուկայում, ինչպես նաև ապրանքների զարգացման նպատակով սպառողների հետ հետադարձ կապի ապահովմանը: Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում կընտրվեն հինգ համայնքներ, որոնցում ճապոնական և Հայաստանի ՓՄՁԶԱԿ փորձագետների համատեղ ջանքերով կիրականացվեն փորձնական ծրագրեր, որոնց արդյունքները կլինեն համայնքներին յուրահատուկ նոր ապրանքատեսակների ստեղծումը և ՓՄՁ-ների արտադրական և շուկայավարման կարողոթյունների զարգացումը: Ծրագրի ավարտից հետո, արդենիսկ փորձարկված սույն մեխանիզմը, Հայաստանի ՓՄՁԶԱԿ-ի փորձագետների միջոցով կտարածվի նաև հանրապետության այլ համայնքներում:
նյութը վերցրված է՝ http://goo.gl/45wFtL