2016 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի «Դինամո» մարզադահլիճում ժամը 14:00-ից 16:30 տեղի ունեցավ Ճապոնական Բուդո մարտարվեստի փառատոնի եզրափակիչ մասը: Այդ փառատոնի գլխավոր կազմակերպիչներն էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը և ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը:
Բացման արարուղությանը ելույթ ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին:
Բացման արարողությունից հետո տեղի ունեցան Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի, Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիայի, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, JKA Armenia ճապոնական կարատեի ասոցիացիայի հիանալի ցուցադրական ելույթները:
Որից հետո եղավ կարճ ընդմիջում, որի ընթացքում երկու երգեր կատարվեցին:
Այնուհետև սկսվեց ցուցադրական ելույթների երկրորդ մասը, որի ընթացքում ելույթ ունեցան Այկիդոյի հայկական ասոցիացիան, Բուդոշին մարտարվեստների ֆեդերացիան, Կենդոյի Հայկական Ակումբի և Ճապոնիայից ժամանած Շինջուկու կենդո ֆեդերացիայի և անդամները:
Իսկ փակման արարողությանը, իրենց շնորհակալական խոսքերն ասեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը և ճապոնական Շինջուկու կենդո ֆեդերացիայի սենսեյ Միցունորի Մացումուրան:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան