Հայաստանի լեռները և նրանց բարձր գագաթները

Հայաստանի լեռները և նրանց բարձր գագաթները

Share

Ռելիեֆի առումով ՀՀ տարածքը բաժանվում է 4 մարզի՝

Հյուսիսային Ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզ

Մարզը գրավում է Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան մասը։Այս գոտու մեջ մտնող լեռները բաժանվում են արտաքին շարի` Վիրահայոց, Գուգարաց, Միափորի և ներքին շարի՝ Բազումի, Շիրակի, Բովաքարի, Իջևանի, Պապաքարի, Փամբակի, Ծաղկունյաց, Թեղենյաց, Արեգունու, Սևանի և մի քանի այլ լեռնաշղթաներ: Միջլեռնային գոգավորություններից մարզում առանձնացնում են Լոռվա, Շիրակի դաշտերը, Սևանի գոգավորությունը և Փամբակի, Դեբեդի, Աղստևի հովիտները:

Հրաբխային լեռների և սարավանդների մարզ

Այս մարզը ձգվում է ՀՀ տարածքի առանցքային մասով հս.-արմ-ից հվ.-արլ. և բաժանում միմյանցից հյուսիսային և հարավային ծալքաբեկորավոր լեռների մարզը: Մարզը բաժանվում է 2 ենթամարզերի՝ Ջավախք-Աշոցքի և Արագած-Սյունիքի:

Հարավային ծալքաբեկորավոր լեռների և միջլեռնային գոգավորությունների մարզ

Մարզը տարածվում է Ազատ գետի հովտից մինչև Արաքսի հովիտ: Բաժանվում է 2 ենթամարզի՝Ուրծ- Վայքի և Զանգեզուրի:

Միջին Արաքսյան գոգավորություն

Արարատյան և Նախիջևանի գոգավորությունները միասին համարվում են միջին Արաքսյան գոգավորություն:

Mount Azhdahak -1

Աժդահակ լեռ

Ստորև ներկայացրել ենք Հայաստանի հանրապետության բոլոր լեռնաշղթաներն ու նրանց բարձր գագաթները: Տեղեկությունները ժամանակ առ ժամանկ շտկվում և թարմացվում են, քանի որ «Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում իրականացվող վերելքները դեռ ընթացքի մեջ են:

Արցախ

Ջրաբերդի լեռներ– 2503 մ,

Դադիվանքի լեռներ– 2668 մ,

Ճանկաթաղի լեռներ -1333 մ,

Արեգոնի լեռներ– 1093 մ,

Խոյախանի լեռներ–Քարագլուխ 1993 մ,

Խոյ-Խութի լեռներ– 2552 մ,

Արցախի լեռներ –Կուսանաց 2832 մ, Մեծ Քիրս 2724 մ, Դիզափայտ 2478 մ,

Հավքախաղաց լեռներ—Հաչա 2087 մ,

Օխտնաղբյուրի լեռներ—Վահին 2389 մ,

Մռավի լեռներ—Արիության լեռ (Գոմշասար) 3724 մ, Մռավ 3341 մ,

Առաքելոց լեռներ—Արեգասար 1444 մ,

Հակառակաբերդի լեռներ—Սարիլեռ 2185 մ,

Հայաձորի լեռներ—Հայաձոր 2415 մ,

Միացեք մեզ ֆեյսբուքում և հետևեք մեր նորություններին

նյութը վերցված է՝ https://www.armgeo.am/armenian_mountains/

շնորհակալություն Անահիտ Կարապետյանինն այս նյութը տրամադրելու համար!