Հանճարեղ կոմպոզիտորի մասին ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը: Գլխավոր դերակատարը հայկական ծագմամբ ռուս դերասան Համբարձում Կաբանյանն է:
ԵՐԵՎԱՆ, ապրիլի 21 – Sputnik. Հայհանճարեղ կոպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը “Սուսերներով պարը” կցուցադրվի Ճապոնիայում հուլիսի վերջին: Այդ մասին հաղորդել է Ֆեյսբուքով ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
“Անհավատալի է: Ֆիլմը, որը մենք նկարահանեցինք Ռուսաստանի Մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և DMH ստուդիայի աջակցությամբ, կցուցադրվի Ճապոնիայում: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին և առանձնապես Տիգրան Մանասյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսեսյանին և Շուշանիկ Միրզախանյանին: Հաջողություն մաղթենք մեր ճապոնացի գործընկերներին, և թող ֆիլմը դիտեն առավելագույն թվով հանդիսատեսներ“, – գրել է Դիշդիշյանը:
Ֆիլմը նվիրվում է Խաչատուրյանի ՛՛Գայանե՛ ՛բալետի ՛՛Սուսերներով պար՛՛ հայտնի գլուխգործոցի ստեղծման պատմությանը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1942 թվականի աշնանը Մոլոտովում (Պերմ), որտեղ Խաչատուրյանին տարհանել էին Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի (Մարինյան թատրոն) հետ միասին: Հենց այստեղ, ՛՛Գայանեի՛՛վերջին փորձից առաջ, նա հանկարծ հրաման է ստանում տնօրենությունից ստեղծել ևս մեկ պար արդեն պատրաստի բալետի վերջնական մասի համար: Նա այս հատվածը գրել է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 7-ին: Ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը: Խաչատուրյանի դերը խաղացել է հայկական ծագմամբ ռուս դերասան Համբարձում Կաբանյանը: Այլ դերերը կատարել են Սերգեյ Յուշկևիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլյինկրտսերը և անցյալ տարվա հունիսին մահացած Ալեքանդր Կուզնեցովը, ով խաղացել է իր վերջին դերերից մեկը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը:
Ֆիլմի նկարահանումներն անց են կացվել երկու բլոկով. առաջինը նկարահանվել է Ռուսաստանում, Յարոսլավլում և Յարոսլավլի մարզում, իսկ երկրորդը նկարահանվել է Հայաստանում, այդ թվում նաև Ա. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքում և Խոր Վիրապի վանքում:
նյութը վերցված է՝ https://ru.armeniasputnik.am
շնորհակալություն Արծվի Բախչինյանին այս նյութը տրամադրելու համար!