06.05.2016 թվականին համերգ նվիրված հայ-ճապոնական համագործակցությանը (տեսանյութ)

06.05.2016 թվականին համերգ նվիրված հայ-ճապոնական համագործակցությանը (տեսանյութ)

Share

2016 թվականի մայիսի 6-ին, երեկոյան 19:00-ից 21:30  Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ նվիրված հայ-ճապոնական համագործակցությանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ երևանյան բեմում ելույթ ունենցավ կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ), ներկայացվեցին նաև նրա ստեղծագործությունները: Համերգը ղեկավարեց ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեն:

Դիրիժոր Հիսայոշի Ինոյեն 1993 թվականին Լորիս Ճգնավորյանի հրավերով ղեկավարել է Հայաստանի ֆիլհարմոնիկը՝ պարբերաբար հրավերներ ստանալով մինչև 2000 թվականը: Հիսայոշի Ինոյեի գործուն աջակցությամբ, 2000 թվականի ապրիլին Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆինանսական օգնություն է ստացել Ճապոնայի կառավարությունից նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար: Ի երախտագիտություն այդ քայլի ֆիլհարմոնիկը, ճապոնական հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպել է ճապոնական երաժշտության շաբաթ: Ներկայումս Հիսայոշի Ինոյեն Japan Sinfonia-ի և Japan Gustav Mahler Orchestra-ի երաժշտական ղեկավարն է: Հիսայոշի Ինոյեն 2013-ից Մոնղոլիայի National Music College-ի հրավիրյալ պրոֆեսոր է և Mongolian National Philharmonic Orchestra-ի հրավիրյալ դիրիժոր:

Համերգի բացմանը կատարվեց Ճապոնիայի հիմնը:

Համերգի սկզբից կատարվեց Յասուշի Ակութագավա՝ «Ձայներ» երգեհոնի և նվագախմբի համար /13 րոպե/ – Հովհաննես Մանուկյան, երգեհոն:

Այնուհետև ելույթ ունեցավ ԿարենՀակոբյան՝Վոկալիզ՝ձայնիևնվագախմբիհամարստ.9 (հայաստանյանպրեմիերա) /7:50 րոպե/ – ՆարինեԱնանիկյան, մեձոսոպրանո:

Որից հետո Կարեն Հակոբյան՝ Սիմֆոնիկ կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար ստ.17 (համաշխարհային պրեմիերա) /22 րոպե/

Համերգի երկրորդ բաժնում ներկայացվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատվածներ, Յուզո Տոյամայի Ռապսոդիա նվագախմբի համար ստեղծագործությունը:
Որպես մենակատարներ հանդես եկան երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը, մեձո սոպրանո Նարինե Անանիկյանը:
Համենգր ավարտին կատարվեց Հայաստանի հիմնը:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան