Հուշանվերներ Ճապոնիայից

Հուշանվերներ Ճապոնիայից

Share

Աշխարհի յուրաքանչյուր անկյուն այցելելիս մարդիկ միշտ ընկերների, հարազատների համար իրենց հետ բերում են նվերներ և հուշանվերներ: Հին և յուրահատուկ մշակութային և պատմական տեսանկյունից՝ Ճապոնիան զբոսաշրջիկներին կարող է առաջարկել ոչ միայն բազմազան տպավորություններ, այլ նաև հուշանվերների հարուստ ընտրության հնարավորություն, ինչը կհիշեցնի ծագող արևի Երկրում անցկացրած ժամանակահատվածի մասին: Ավանդական է համարվում, որ Ճապոնիայից պետք է բերել կանաչ թեյ, սամուրայի գոտի, կիմոնո, սուշիի հարմարանք և սակեի բաժակներ: Սակայն այսքանով ճանապարհորդության գնումների ցուցակը չի սահմանափակվում: Այսպիսով ի՞նչ կարելի է բերել Ճապոնիայից:
Նախ և առաջ պետք է բերել իրեր, որոնք խորհրդանշում են Ճապոնիայի ավանդական մշակույթը՝ սննդի նուրբ դիզայնով փայտիկներ, հովհար կամ հովանոց «վագասա» Կիոտոյից, Կաբուկի թատրոնի դիմակ և սուշիի տեսքով կախազարդ: Յուրաքանչյուր շրջանում կարելի է գնել նաև ուտելի նվերներ, օրինակ «նինգյո-յակի» Տոկիոյում հայտնի պեչենիներ, որոնք պատրաստված են խմորից և լոբու քաղցրահամ մածուկից: Կամ ավանդական ճապոնական կոնֆետներ և քաղցրավենիք:
Կարելի է գնել նաև ավանդական արհեստների գլուխգործոցներ և հենց Ճապոնիայում հայտնի նվերներ և հուշանվերներ: Ահա մի քանի օրինակներ՝
Ապակե զանգ «ֆուրին», որն իր նուրբ և թույլ ձայնով կարող է զովություն հաղորդել նույնիսկ ամենաշոգ օրը: Այսպիսով ամռանը ողջ Ճապոնիան հնչում է հենց այսպիսի ձանյով:

«Սարուբոբո» տիկնիկներ, որոնք Գիֆու տարածաշրջանի Տակայամա քաղաքից են և պաշտպանում են չարից, ընտանիքին հաղորդում են ներդաշնակություն և օգնում են ծննդաբերած կանանց: Նմանատիպ տիկնիկների երեսը սովորաբար ներկված չէ:

«Կոկեսի» տիկնիկները նույնպես հրաշալի հուշանվեր են, որ կարելի է տուն բերել որպես Ճապոնիայում ճանապարհորդելու հուշ: Ասում են, որ այս փայտյա տիկնիկները, որոնք անսովոր տեսք ունեն, հաջողություն են բերում: «Կոկեսի» տիկնիկների դեմքի արտահայտությունը հուշում է այն շրջանի մասին, արտեղ այն պատրաստվել է: Նախ և առաջ դրանք եղել են մանկական խաղալիքներ, սակայն այժմ դրանք հաճախ համարվում են տան զարդարանք, իսկ զբոսաշրջիկների համար գեղեցիկ հուշանվեր:

«Մանեկի-նեկո»-կատուների արձան՝ վեր բարձրացրած թաթով: Այս արձանները «կոչվում են կատու» և կարելի է գտնել  ճապոնական գրեթե ցանկացած խանութում: Ենթադրվում է, որ նրանք բերում են հաջողություն գործերում և հրապուրում են գնորդներին: «Մանեկի-նեկո»-ն հիանալի նվեր է ցանկացած գործարարի, ինչպես նաև առևտրի ոլորտի աշխատողների համար:

«Դարումա»-այն թղթազանգվածից պատրաստված տիկնիկ է, որ վաճառվում է սպիտակ աչքերով: Հուշանվերը ստացողը ինքը անձամբ պետք է ներկի տիկնիկի աչքերը: Երբ ինչ-որ նպատակ է դրվում, ապա ներկում են ձախ աչքը: Երբ հաջողվում է հասնել նպատակին, ապա ներկում են աջ աչքը: Այս հուշանվերը նախատեսված է աշխատող թիմի համար, որտեղ պետք է հասնեն ինչ-որ ամբողջական նպատակի:
Եվ վերջապես տեխնոլոգիական նորությունները նույնպես կարող են համարվել հիանալի հուշանվեր, որ դուք ձեր հայրենիքում չեք գտնի: Նմանատիպ օրինակ կարող է ծառայել տնային պայմաններում «միսո» ապուր պատրաստելու համար նախատեսված սարքը կամ ճիշտ և արագ կանաչ թեյ պատրաստելու հարմարանքը: Ի դեպ այժմ Ճապոնիայում սկսում են նորից կիրառել ակնթարթային լուսանկարչական ապարատները: Այսպիսով կարելի է գտնել գեղեցիկ և հարմար լուսանկարչական ապարատ, որն անմիջապես տպում և ցուցադրում է նկարը:
Ճանապարհորդությանը նախապատրաստվելու և հուշանվերների ցանկը կազմելու համար, որոնք խորհրդանշում են երկրի այս կամ այն շրջանը, կարելի է գտնել «Japan Brand» ինտերնետային կայքում, որն առաջարկում է տիպիկ ճապոնական ապրանքներ, արտադրանք և արվեստի ստեղծագործություններ (japan-brand.jnto.go.jp.):
Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ բերեք ձեզ հետ Ճապոնիայից, ապա ևս մեկ այլ օգտակար ինտերնետային կայք (nihon-ichiban.com/100-gifts-from-japan):

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/suveniry/