Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը 28 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում ներկայացված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Տողանի շարված հրշեջ ավտոմեքենաների մոտ Ճապոնիայից ժամանած մասնագետները ներկայացրել են հրշեջ ավտոմեքենաների տեխնիկական զինվածությունն ու առանձնահատկությունները, որից հետո հայ հրշեջ-փրկարարները ցուցադրական վարժանք
են անցկացրել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
նյութը վերցված է՝ http://hetq.am/arm/news/46605/hrshej-avtomeqenaner-tchaponiayic-hayastan.html