2022 թվականի հուլիսի 31-ին Իրոհա կենտրոնում նշվեց Տանաբատա ճապոնական ավանդական տոնը: Միջոցառումը սկսեց Իրոհա կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանի ողջունի և հանդիսատեսին տոնակատարության կարգը ներկայացման խոսքով:
Այնուհետև ճապոներեն լեզվով ներկայացվեց, Տանաբատայի մասին մի գեղեցիկ, փոքրիկ ներկայացում:
Որից հետո բոլոր ներկաները, այդ տոնի խորհրդի համաձայն հատուկ պատրաստված թղթերին գրեցին իրենց երազանքները և կախեցին ճյուղն: Իրականում պետք է դրանք կախվեն բամբուկի ծառի ճյուղերից, բայց քանզի մեր բնակլիմայական պայմաններում այն չի աճում այս տոնակատարության համար այս տարի կիրառվեց մի գեղեցիկ ճյուղ:
Այնուհետեւ տեղի ունեցավ հետաքրքիր ճապոնական ավանդական խաղ Նագասիսոբա, որն բավականին աշխուժացրեց ներկաներին,
հյուրասիրութրուն և իհարկե զբոսանք քաղաքում կիմոմոներով:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան