Մարտի 1-ին, տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանավարտների գործունեությունը ամփոփոխ տարեկան հաշվետու ժողովը, որին ներկա էին Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին, JICA վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ պարան Մորի Հիրոյուկին, ներկայացուցիչներ գործընկեր նախարարություններից և գերատեսչություններից։
Սույն ֆինանսական տարվա ընթացքում JICA-ի ֆինանսավորմամբ իրականացվել է 3 Մինի-գրանտ դրամաշնորհային ծրագիր։
1․«Անտառային հրդեհների դեմ պայքարի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր»։ Այս ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայությանը տրամադրվել է 109 հրաշիջման ուսապարկեր։ Ծրագիրն իրականացվել է ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի ավագ հրահանգիչ Սամվել Այվազյանի կողմից։
2․«Թվային գրագիտություն․ հանրային իրազեկվածությանն ուղղված ծրագրի» շրջանակներում ստեղծվեց երկու սոցիալական տեսահոլովակ։ Ծրագիրն իրականացրել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ Նուշիկ Պետրոսյանը։
3․«Հայստանում մեղվաբուծության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում Մեղվաբուծության զարգացման և վերապատրաստման կենտրոն ՀԿ-ին տրամադրվեց մեղվամայրերի արհեստական բեղմնավորման սարք։
Ծրագիրն իրականացվել է Արմբի ՍՊԸ-ի սեփականատեր/տնօրեն Վիգեն Մնացականյանի կողմից։
Ներկաներին տրամադրվեց նաև տեղեկատվություն շրջ անավարտների կողմից իրականացվելիք երկու սեմինարների վերաբերյալ։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի խորհրդական Հայկ Գրիգորյանը ներկայացրեց մարտի 3ին կայանալիք «Հիվանդանոցներում IPC ծրագրերի իրականացման լավ պրակտիկա» սեմինարի մասին։
Մարտի 14-ին կայանալիք “Mindful զբաղվածություն և կյանք. IKIGAI` ճապոնական գաղտնիքը” խորագրով աշխատարանի մասին պատմեց «DNA Strategy» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Սիրանուշ Գյուրջինյանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, գերատեսչությունների մեր գործընկերներին հանդիպմանը մասնակցելու համար։
Ապրիլից մեկնարկում է նոր ֆինանսական տարի՝ նոր մարտահրավերներով և հնարավորություններով։
Ցանկանում եմ բոլորիս բեղմնավոր և արդյունավետ տարի, իսկ արդյունքներով կիսվելու համարա կհանդիպենք մեկ տարի անց
նյութը վերցված է Ruzan Khojikyan is with Vigen Mnatsakanyan and Nushik Petrosyan, Siranush Gyurjinyan, DNA Strategy