ՏԵՍԱՆՅՈՒԹ։«Ճապոնական Նոր տարի» միջոցառումը 2023 թվականին

Share

2023 թվականի հունվարի 22-ին  Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման «ԻՐՈՀԱ» կենտրոնում տեղի ունեցավ «Ճապոնական Ամանոր» միջոցառումը:

Միջոցառման սկզբում կենտրոնի աշխատակիցները անցկացրեցին մի փոքր վիկտորինա, որն մասնակիցներին կօգներ սովորել, թե ինչպես են անցկացնում Ամանորը ճապոնիայում:

Որից հետո կենտրոնի փոխնախագահ Մինամիե Սյուիծիի,  այնուհետև կենտրոնի ուսուցչուհի Շուշան Հակոբյանի ուղորդմամբ և ներկաների միահամուռ ջանքերով պատրաստվեց այդ օրվա ուտեստի՝ մոծիի հումքը:

Հումքի մի մասը պատրաստ լինելուց հետո, խոհանոցում պատրաստեցին մոծիից տարբեր ուտեստներ և նախորոք կենտրոնում պատրաստված ճապոնական սուպի հետ մասնակիցները հաճույքով կերան մեկ այլ սենյակում, կամ ըստ ցանկության հյուրասենյակում, որտեղ դեռ մնացած հումքն էի պատրաստում։

making a motsi

motsi

Միջոցառումը ավարտվեց հումորային խաղով, որի շնորհիվ համուզված եմ մասնակիցները դրական լիցքերով, ուրախ տուն վերադարձան։

Հեղինակ՝ Հ. Մուրադյան