Ճապոնական և չինական հիերոգլիֆները նույնն են` որոշ չնչին տարբերություններով: Չինական հիերոգլիֆներն ավելի շատ են: Սակայն, իմանալով ճապոներեն կարելի է հասկանալ չինարեն հիերոգլիֆների ընդհանուր իմաստը: Ճապոներենում գործում է գրի 3 տեսակ. հիրագանա (վանկային համակարգ, որը գործածվում է ճապոնական բառեր գրելու համար), կատականա (վանկային համակարգ, որը գործածվում է հիմնականում օտար լեզուներից փոխառված բառեր գրելու համար), կանձի (հիերոգլիֆային գիր): Կա նաև րոմաձի տարբերակը. դա լատինական այբուբենի կիրառումն է` ճապոներեն լեզվով գրելու համար: Ճապոնական հիերոգլիֆների մեծամասնությունը բաղկացած է 2-4 վանկից, բայց կան զարմանալի բացառություններ, օրինակ`այս հիերոգլիֆը՝ 砉, այն կարդացվում է «հանետոկավատոգահանարերուոտո»: Բաղկացած է 13 վանկից և արտահայտում է միսը ոսկորից պոկելու ձայնը: Ճապոներենումգոյություն ունի քաղաքավարի խոսելաձևի 4 տեսակ. խոսակցական, հարգալից, քաղաքավարի և շատ քաղաքավարի: Կանայք գրեթե միշտ խոսում են հարգալից ձևով, իսկ տղամարդիկ` խոսակցական: Ճապոներենում ամիսները չունեն անվանումներ, դրանց փոխարեն գործածվում են թվեր: Օրինակ` սեպտեմբերը կոչվում է «կուգացու», ինչը նշանակում է «9-րդամիս»: Գոձիլան (ճապոներեն` Գոձիրա) պատահական անվանում չէ, այն «գորիլլա» և «կուձիրա» (կետ) բառերի խառնուրդն է: Ճապոնացիներն աշխատում են շատ և «մշտական վազքի մեջ են»: Միջինում ամեն տարի գերծանրաբեռնվածությունից մահանում է 10.000 մարդ: Այս ախտորոշմամբ է մահացել նաև հռչակավոր «Գիբլի» ստուդիայի (Studio Ghibli) ռեժիսոր Յոսիֆոմո Կոնդոն, ով նկարահանել է շատերի կողմից սիրված « Whisper of the Heart» (ուիսփր օֆ դը հարթ, «Սրտի շշնջոցը/ձայնը») անիմեն: Անիմեն (anime) ճապոնական ծագման մուլտիպլիկացիոն ժանր է: Այն կոչվում է հենց անիմեև ոչ մի դեպքում` մուլտֆիլմ կամ անիմացիա: Ճապոներենում շատ են ծավալուն իմաստով բառերը, օրինակ` «հորայկո» նշանակում է Ֆուջի լեռան վրայից երևացող լուսաբաց:
նյութը վերցված է՝ http://ostarmenia.com/hy/culture-arm/japaneseki/