10 օգտակար խորհուրդներ

Share
  1. Մոռացեք թեյավճարի մասին

Ճանապարհորդելով Ճապոնիայում՝ դուք կարող եք մոռանալ թեյավճարի մասին: Ոչ ռեստորաններում, ոչ բարերում, ոչ սրահներում և ոչ էլ տաքսիում թեյավճար չի պահանջվում: Ավելին, դուք ձեզ մեղավոր չեք զգա, քանզի Ճապոնիայում այդպես է ընդունված: Այդ իսկ պատճառով մի լավ շունչ քաշեք և գնահատեք ճապոնական հայտնի հյուրասիրությունը, ինչը հանդիսանում է մշակույթի մի մասնիկ: Այն ոչ մի կապ չունի Ձեր շնորհակալ վերաբերմունքի հետ: Իսկ տնտեսելու ձեր անհագ ցանկության համար պարզապես այցելեք ռեստորան և պատվիրեք ֆուգա ձուկ: Միայն Ճապոնիայում է, որ այս թունավոր ձուկը վտանգավոր չէ, այլ համեղ կերակրատեսակ է:

  1. Կանպայ=Ողջույն

Ճապոնական բարերում մարդիկ հաճախ միմյանց գարեջուր են հյուրասիրում: Սակեն կամ ալկոհոլային խմիչքները սեփական շշից հյուրասիրելը ընկերասիրության նշան է: Որպես պատասխան քո շշից դու էլ պետք է հյուրասիրես: Եթե դուք բար եք եկել ընկերներով, մի սկսեք խմել քանի դեռ բոլորի բաժակները լցված չեն: Բաժակները բարձրացնում են ավանդական բարի գալուստ (ողջույն) ասելով և բղավում «կամպայ» կամ «ողջույն»:
Եթե դուք սակե եք խմում և ինչ-որ մեկը առաջարկում է Ձեզ խմել իր բաժակից, ապա խմեք Ձեր բաժակի ամբողջ պարունակությունը, մինչև դիմացինին մեկնելը: Այսպիսով նույնպես արտահայտում եք փոխադարձ վերաբերմունք:
Ալկոհոլի չարաշահումը այնքան էլ լավ չի դիտվում, չնայած որ երբեմն չարաշահել պատահում է:

  1. Ամեն ինչ Ձեր ձեռքերում է

Եթե Դուք ճանապարհորդության համար չեք պլանավորել մի քիչ ճապոներեն սովորել, ամեն դեպքում հիշեք մի քանի ճապոնական ժեստեր: Եթե ինչ-որ մեկը ձեռքով ցույց է տալիս իր քիթը, ապա նշանակում է, որ ինքն իրեն ի նկատի ունի: Իսկ եթե մատով ցույց է տալիս մարդկանց կամ առարկաներ, ապա դա անդաստիարակության նշան է: Այդ իսկ պատճառով ճաշացանկում ամբողջ ափով ցույց տվեք կերակրատեսակը: Գործարարը ձեռքերը խաչաձև ամբոխի միջով անցնելով՝ ցանկանում է ասել, որ առանձնանալու կարիք ունի: Եթե դուք ցանկանում եք ցույց տալ, որ արդեն քաղցած չեք, ապա ձեռքով դիպչեք քթին, կարծես թե ցանկանում եք ձեռքով մի կողմ քշել ինչ-որ մի տհաճ հոտ: Չնայաց որ այս ժեստը ձեզ դժվար թե պետք գա, քանզի Ճապոնիայում հյուրերը միշտ ուշադրության կենտրոնում են, այսինքն մատուցողները Ձեզ երբեք չեն մոռանա:

  1. Բարձր և քաղաքավարի

Շատ ռեստորաններում և խանութներում կնկատեք, որ անձնակազմը հանկարծակի բարձր բղավում է դեպի Ձեր կողմ «irasshaimaseeee»: Մի վախեցեք նրանք Ձեզ վրա զայրացած չեն: «Irasshaimaseeee»-ն խանութներում սովորական ողջույնի ձև է, ինչը թարգմանաբար նշանակում է «համեցեք», «Ես ձեր տրամադրության տակ եմ»: Այսպիսով բղավող անձը զգուշացնում է իր մնացած գործընկերներին Ձեր այցելության մասին: Այս դիմելաձևին համապատասխան դիմելաձև չկա, ուստի կարիք էլ չկա ուշադրության դարձնելու: Չնայած որ ավելորդ չի լինի քաղաքավարի ժպտալ կամ խոնարհվել:

  1. Մի փոխանցեք ուտեստը

իՆՉՈՒ՞ _ կհարցնեք դուք: Այդ ժեստը խոհրդանշում է մահ: Ճապոնիայում ավելի քան 99% դեպքերում անցկացվում է դիակիզման հանդիսավոր արարողություն: Այն հայտնի է ինչպես «kotsuage», այսինքն ոսկորների հավաքման արարողություն: Այն բանից հետո, երբ մարմինը դիակիզում են, մահացածի հարազատներին են տալիս հսկա փայտիկներ, որոնց օգնությամբ նրանք փայտիկները միմյանց փոխանցելով հավաքում են մահացածի ոսկորները և դնում սգո տարայի մեջ: Այդ իսկ պատճառով ուտեստը սեղանին փայտիկներով միմյանց փոխանցելիս տհաճ զգացողություններ առաջացնելու հավանականություն գոյություն ունի:

  1. Այդպես է ընդունված

Ապուր ուտելիս վերցրեք ափսեն և կերեք անկյունից: Դուք կարող եք փայտիկները մտցնել ապուրի մեջ, որպեսզի կարողանաք վերցնել ապուրի մեջ եղած տոֆուն կամ լոռը: Լապշան մատուցվում է փայտյա սկուտեղով: Այն կարելի է ուտել փոքրիկ չափաբաժիններով: Եթե այն մատուցվում է տաք ապուրում, ապա կարելի է ուտել հերթականությամբ (խմել ապուրը հետո ուտել լապշան): Քաղցը հանդիսանում է լավ ախորժակի նշան, ինչպես նաև կերակրից հաճույք ստանալ, ինչը միանգամայն ընդունելի է:
 

  1. Հանում ենք կոշիկները

Ճապոնիայում, ինչպես նաև շատ ասիական երկրներում ընդունված է կոշիկները հանել, եթե մուտք ես գործում գորգերով ծածկված սենյակ՝ օրինակ ռեստորանի որոշակի տարածք կամ ամենակարևորը ինչ-որ մեկի տուն: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս հագնել լավ գուլպա կամ ծայրահեղ դեպքում Ձեզ հետ ունենալ չպատառոտված մի զույգ: Եթե ձեր համար կոշիկներ հանելու անհրաժեշտությունը տհաճ երևույթ է, ապա պատկերացրեք ինչպիսի անդաստիարակություն է կեղտոտ կոշիկներով քայլել գորգի վրա:
Սեփական տներում կամ ճապոնական հյուրանոցներում երբեք չեն հագնում: Որոշ ռեստորաններ, տաճարներ կամ սրբատներ նույնպես խնդրում են այցելուներին հանել կոշիկները: Երբեմն կարելի է հողաթափերը չհանել: Չնայած այն նույնպես պետք է հանել, եթե քայլում ես ծղոտե գորգերի վրայով:

  1. Ամբողջովին լրջորեն

Տաք աղբյուրներում բոլոր այցելուները պետք է ամբողջովին հանվեն և նախքան հանդերձարան մտնելը պետք է ամբողջովին լվացվեն: Սակայն պետք է հաշվի առնել մի նրբություն: Մեծամասամբ սենտո չեն թողնում մտնել այն մարդկանց, ովքեր մարմնի վրա դաջվածք ունեն: Ճապոնացիների մոտ մարմնի վրա դաջվածք ունենալը վկայում է այն մասին, որ տվյալ անձը ինչ-որ կապ ունի հանցագործ աշխարհի հետ: Գոյություն ունի հատուկ սենտոներ մարմնի վրա դաջվածք ունեցող անձանց համար: Այս դեպքում դուք ստիպված չեք լինի ինչ-որ հարմար իրով թաքցնել դաջվածքը կամ շրջապատված լինեք մարդկանց սևեռված, կասկածելի հայացքներով:

  1. Քաղաքավարի խոնարհում

Խոնարհվելը հիանալի, անխոսուն ճապոնական շփման ձև է: Խոնարհվել կարելի է բարևելիս, հրաժեշտ տալուց և շնորհակալություն հայտնելիս: Խոնարհումը բավականին դժվար է: Ամեն ինչ, ներառյալ խոնարհման կորությունը և շարունակությունը, ինչպես նաև կախված է մարդկանցից, միմյանց նկատմամբ պարտականությունից և հասարակական դիրքից: Համապատասխան ձևը-խոնարհում սկսած իրանից ուղիղ մեջքով, իսկ ձեռքերը սեղմած կողքերին: Այլազգիների համար բավական է թեքվել և թեթև խոնարվել: Այն ճապոնացիները, ովքեր գնացել են երկրի սահմաններից դուրս և օտարերկրացիների հետ առնչվելու փորձ ունեն կարող են բավարարվել միայն ձեռքսեղմումով: Չնայած որ նրանք նույնպես չեն կարող մի թեթև չխոնարհվել: Որոշ ճապոնացիներ խոնարհվում են նույնիսկ հեռախոսով խոսելիս:

  1. Ճապոնացիները գնահատում են նվերները և մեծ նշանակություն տալիս դրանց

Որևէ մեկի տուն հյուր գնալիս միշտ պետք է նվեր տանել: Մի փոքր նվերն էլ լավ նշան է: Օրինակ հուշանվեր քո իսկ քաղաքում պատրաստած կամ քաղցրավենիք: Ծաղիկները, մրգերը, կոնֆետները և ճապոնական արտադրության ալկոհոլային խմիչքները նույնպես լավ նվերներ են համարվում: Նվերները պետք է լինեն գեղեցիկ փաթեթավորմամբ կամ պետք է դրված լինեն նվերի համար նախատեսված պայուսակներում:

նյութը վերցված է՝   http://visitjapan.ru/sovety-puteshestvennikam/10-poleznyh-sovetov/