Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Share

Հայկականլեռնաշխարհը գտնվում է ԱռաջավորԱսիայի հյուսիսային սահմանագլխին` Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին: Քանզի հայկական լեռնաշխարհը գտնվում էր առևտրական երթուղու ռազմավարական կենտրոնում և օրհնված էր շատ ռեսուրսներով կարողացել է գրավել մեծ ուժ և ամբիցիաններ, պետության ստեղծումը և պահպանումը անկայուն էր: Առաջին անգամ Հայաստան կոչվող երկրի մասին մ.թ.ա. 3-րդ դարի շումերական սեպագրերից ենք իմանում: Հայա բառը կապված է ստան՝ երկիր, վերջածանցով: Հայկը Հայաստանի ամենաուժեղ, նշանավոր առաջնորդն էր: Նրա անվան պատվին երկիրը անվանվեց Հայկի երկիր: Հայկը Արարատի նախալեռներում էր ապրել, շատ ճանապարհորդել էր, իր լուման է ունեցել Բաբելոնի աշտարակի կառուցման գործում: Վերադառնալուց հետո նա հաղթել է Բաբելոնի Բել թագավորին: Դա մ.թ.ա. 2492 թվականն էր: Ըստ մ.թ.ա. 13-12դարեի Ասորական Բաբելոնի սեպագիր գրերի  Հայաստանը Նաիրի /գետերի երկիր/ էր կոչվում: Հնեագիտական պեղումների շնորհիվ պարզ դարձավ Արարատյան թագավորությունը: Այդ ժամանակների ապացույցը ներկայիս Հայաստանի մայրաքաղաք Երևանում առկա Էրեբունի ամրոցի փլատակներն են: Էրեբունի ամրոցը Հռոմից 13 տարի շուտ  մ.թ.ա. 782թ. է կառուցվել: Մ.թ.ա. առաջին դարը Հայաստանում կոչվում է Ոսկյա դար: Մշակույթն էլ, արվեստն էլ զարգացան: Հայկական լեռնաշխարհի առաջին միասնական թագավորությունը  Աստվածաշնչում որպես Արարատի թագաորությանբ է ի հայտ գալիս:  Ասորական կայսրության հզոր մրցակից էր: Մ.թ.ա. 6-4 դարերում Հայաստանը ընկավ պարսկական Աքեմինյան արքայատոհմի տիրապետության տակ: Հելենիզմի ժամանակաշրջանից 2 դար առաջ առաջանում է Արտաշեսյան արքայատոհմը: Մեծ Հայքը իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Բ Մեծի՝/մ.թ.ա. 95-55թթ./օրոք: Տիգրան Բ Մեծը պետական խոշորագույն գործչ և զորավար էր: Չնայած Տիգրան երկրորդի՝ Մեծի օրոք հայերերի թագավորությունը եղել է մեծ, որը հասնում էր Սև ծով, Կասպից ծով, Միջերկրական ծով, բայց ռազմադաշտ դարձավ Իրանի և Հռոմի միջև, որի արդյունքում Հայաստանը բուֆերային պետություն դարձավ: Հայերի համար ամենադժվար դարաշրջանը մ.թ. առաջին դարն է եղել: Այդ ժամանակ պարթևների պետական ազդեցությունը դանդաղորեն վատթարացավ: Երկուսուկես դար հռոմեացիների ազդեցությունը ուժեղ դարձավ, որոնք այդ տարածաշրջանում իրենց տիրապետությունը հաստատեցին: Այսպիսով Հայաստանը Հռոմի թշնամին դարձավ: Այդ ժամանակից Հայկական Արշակունի արքայատոհմը սկսվեց և 4 դար շարունակվեց: Այդ ժամանակ հայերի ակտիվությունը սկսեց: Շատ հնադարյան ամրոցներ և քաղաքներ են վերակառուցվել: Այդ ժամանակաշրջանի կարևոր բանն այն էր, որ մշակույթը և գիտությունը զարգացավ: Վաղարշապատ կոչվող քաղաքը կառուցվեց: Այդ քաղաքում քրիստոնեությունը սկսեց տարածվել: 301թ. աշխարհում առաջինը հայերի կողմից քրիստոնեությունը ընդունվեց: 313թ. Միլանի հրամանագրով քրիստոնեությունը ընդունվեց Հռոմում: Այլ երկրների հետ համեմատած Հայաստանը ամենաառաջինն էր: Լեգենդի համաձային մ.թ. առաջին դարում Հայաստանում քրիստոնեություն սովորեցնող մարդիկ Հիհուս Քրիստոսի 2 առաքյալներ Բարդուղիմեոսը և Թադեոսն էին: Ի շնորհիվ սուրբ Գրիգորի լարված աշխատանքի այդ ժամանակ Հայաստանի թագավոր Տրդատ երրորդը քրիստոնեությունը պետական կրոն ընդունեց: Մինչև այդ ժամանակները ամենահայտնի կրոնը զրադաշտն էր, հեթանոսությունն էլ քիչ չէր: 387թվականին Հայաստանը պետականությունը կորցրեց մի մասը Բյուզանդիայի մի մասը Պարսկաստանիը դարձավ: Հայաստանի պատմության մեջ մեկ կարևոր պատերազմ է եղել: 451 թվականի Ավարայրի ճակատամարտն է: Այդ ճակատամարտի ժամանակ Հայաստանի զորքը 100.000 մարդ էր, որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ և 34.000 աշխարհազորայիններ, Սասանյան Պարսկաստանի զորքը 214 հազար մարդ էր: Չնայած դրան հայերը կարողացան հաղթել / բարոյական հաղթանակ/: Հինգերորդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեզծվեց այբբուբենը, աստվածաշունչը հայերեն թարգմանվեց, գրականությունը զարգացավ, եկեղեցաշինության հիմնական ոճը ամրապնդվեց: 5-6-րդ դարեը գրականության և ճարտարապետության զարգացման դարաշրջան էր:

Միջնադարյան Հայաստան

Բագրատունյաց Հայաստան-միջնադարյան հայկական թագավորություն

7-րդ դարում արաբների ներխուժումից Սասանյան Պարսկաստանը սկսվեց քանդվել: Այդ ժամանակ Հայաստանը արաբական խալիֆաթության ազդեցության տակ ընկավ: Հայաստանին կարողացավ վերահսկել: Երկար ժամանակ պայքարից հետո հայերը կարողացան հաղթել: 859 թվականին Աշոտ Բագրատունին դարձավ Հայաստանի թագավոր: Նրան թագավորից թագավոր անուն տվեցին: 885թվականին Աշոտ թագավորը արաբական խալիֆաթության կողմից թագավոր ճանաչվեց: 9-րդ դարի սկզբին Հայաստանի տնտեսությունը, մշակույթը և քաղաքականությունը զարգացավ: 9-րդ դարի կեսից ի հայտ եկավ Բագրատունի արքայատոհմը: Համաշխարհային առևտրի կարևոր դիրքի վերականգնումը, սկիզբ դրեց բազմաթիվ քաղաքների աճման: Հայաստանի եկեղեցաշինությունը ծաղկեց: 5-րդ դարում Անի ամրոցը հայտնի դարձավ: Անին հազարումեկ եկեղեցիների քաղաք էր կոչվում: Քաղաքը քարե պարիսպով էր շրջապատված, շատ այգիներ ուներ: Անի մայրաքաղաքի բնակչությունը հարյուր հազար էր Եվրոպայում առկա բոլոր քաղաքներից ամենամեծն էր բնակչության թվով: 10-րդ դարի վերջում Հայկական բարձրավանդակը Բյուզանդական կայսրության արևելքիցից ոտնձգության ենթարկվեց և Սելջուկ ցեղախմբի կողմից ներխուժման ենթարկվեց: 11-րդ դարում Բագրատունի թագավորությունը դանդաղորեն սկսեց կործանվել: Այդ ժամանակաշրջանում Սելջուկյան ցեղախումբը և Թուրքիան ուժեղացան: 11-րդ դարից Հայաստանի հյուսիսային մասում իրենց ազդեցությունը սկսեցին ունենալ: Մոնղոլական կայսրության, Լենկ-Թիմուրյան կայսրության և այլոց կողմից ներխուժման ենթարկվելու արդյունքում երկիրը ավերվեց շատ հայեր գաղթեցին: Բագրատունիների թագավորությունից հետո Միջերկրական ծովի հարավային մասում նոր հայկական թագավորություն ստեղծեցին: Դա Կիլիկիա կոչվող թագավորությունն էր: Այդ թագավորությունը մոտավորապես 300 տարի եղել է (1080թվականից 1375թվական): Միջերկրական ծովում հայերը առաջին անգամ հայտնվել են մ.թ. 96-95թվականներին:  Կիլիկիա թագավորությունը դանդաղորեն ուժեղացավ 1198 թվականին Բյուզանդիայի և խաչակիրների կողմից ճանաչվեց ինքնիշխան թագավորություն: Հայաստանում Թաթարական կայսրության կործանումից հետո դեռ այլ բարբարոսների կողմից ներխուժումները չի ավարտվում: Այդ ժամանակ Լենկ Թիմուրի և շահ Աբասի զորքերը ներխուժեցին Հայաստան: 1639 թվականին արևմտյան Հայաստանը և Թուրքիայի արևելյան Հայաստանը Պարսկաստանի մի մասը դարձավ: Այդպիսի իրավիճակը 19-րդ դարից 20-րդ դար շարունակվեց: Օսմանական կայսրության և Իրանի կրկնվող մրցակցության արդյունքում Հայաստանը երկու երկրների բաժանվեց թուրքական տարածքի Հայաստան և պարսկանան տարածքի Հայաստան դարձավ: 10- 12-րդ դարերում Հայաստանը մտերմացավ Ռուսաստանի հետ: Դրա պատճառը Թուրքիայի և Պարսկաստանի միջև պայքարն էր: 1804 թվականին գյուլիստանի պայմանագրի համաձայն Պատմական Հայաստանի մեկ մասը՝ Արցախը, Ռուսաստանի մի մասը դարձավ: 1828 թվականի թուրքմենչայի պայմանագրով արևելյան Հայաստանի Երևանի խանությունը Ռուսաստանի մի մասը դարձավ: 19-րդ դարի վերջին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությունը սկսվեց: Այդ ցեղասպանության ժամանակ Սասուն, Զեյթուն, Վան մարզերի դիմադրություներն էին հայտնի: 1915 թվականի ցեղասպանությունը անմոռանալի իրադարձություն էր: Այդ ցեղասպանության ժամանակ մոտ մեկուկես միլիոն մարդ զոհվեցին: Փրկված մարդիկ աշխարհով մեկ ցրվեցին մի մասը արևելյան Հայաստանում ապաստան գտան: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը անկախ երկիր դարձավ: 1920 թվականին Հայաստանը ԽՍՀՄ-ի մեջ մտավ: 1991 թվականին Հայաստանը նորից անկախություն ձեռք բերեց և մինչև հիմա անկախ երկիր է:                                     Հայերի մեծամասնությունը քրիստոնյա են, հիմնական ուղղվածությունը հայկական ուղղափառ դպրոց է: Հայերի 90 տոկոսը հայ առաքելական եկեղեցուն է պատկանում:  Հայկական եկեղեցին շատ պահպանողական եկեղեցի է: Հայկական եկեղեցուն նման են եթովպիական ուղղափառ եկեղեցին, սիրիական ուղղափառ եկեղեցին և Ղպտի ուղղափառ եկեղեցին: Հայաստանում կան որոշ կաթոլիկ, ավետարանչական և բողոքական հավատացիալներ: Կան որոշ եզդի հավատքի, մուսուլման հավատքի և հուդաիզմի ներկայացուցիչներ:

նյութը վերցրած է՝ http://goo.gl/zxTe1S