ՖՈՏՈ։ Ճապոնիայում հայկական կոնյակի ճանաչելիության վերաբերյալ մի քանի դրվագներ

ՖՈՏՈ։ Ճապոնիայում հայկական կոնյակի ճանաչելիության վերաբերյալ մի քանի դրվագներ

Share

Մարգար Սեդրակյանի անունը շատերիս է հայտնի (1907–1973թթ.)։ Կոնյակագործ, դեգուստատոր, Խորհրդային Հայաստանում և Խորհրդային Միությունում սպիրտային խմիչքների արտադրության ոլորտում նոր, ժամանակի յուրօրինակ տեխնոլոգիաների հիմնադիր: Նրա շնորհիվ աշխարհին հայտնի դարձավ հայկական կոնյակը։ Իր կյանքի ընթացքում Մարգար Սեդրակյանը ստեղծել է  15 տեսակի կոնյակ։ Sedrakyan Margar Նա ծնվել է 1907թ. Վանում։ Նրա ծնողները Հայոց Ցեղասպանության զոհ են դարձել, իսկ Մարգարը մեծացել է մանկատանը, որտեղ էլ ստացել է իր նախնական կրթությունը,  այնուհետև ուսանել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Առաջին անգամ փորձ է կատարել կոնյակ ստեղծել 28 տարեկան հասակում։ Անհավանականորեն, այդ փորձը դառնում է ճակատագրական նրա համար, այդ պահից ի վեր սկսեցին մեկը մյուսի հետևից ստեղծվել աշխարհին հայտնի կոնյակները՝ «Հոբելյանական», «Արարատ», «Նաիրի», «Հայաստան», «Դվին», «Արտաշատ»։ Նրա շնորհիվ է, որ հայկական կոնյակը դարձավ Հայաստանի բրենդային արտադրանքը, ինչի շնորհիվ աշխարհում ճանաչելի դարձավ Հայաստանը։Սեդրակյանն իր ողջ գիտակից կյանքը նվիրեց հայկական կոնյակագործության զարգացմանը։ Նրա հուշարձանը կարելի է տեսնել Երևանի Կոնյակի Գործարանի տարածքում։ Որքա՜ն պատմություններ ենք լսել հրաշագործ հայկական կոնյակի մասին,  մի յուրօրինակ կախարդանքով շատ հարցեր Խորհրդային Միության և դրա սահմաններից դուրս լուծում էին ստանում հայկական կոնյակի գավաթի շուրջ, կամ նվիրելիս։ Ստալին – Չերչիլ – հայկական կոնյակ պատմության մասին բազմիցս ենք լսել։ Այս անգամ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել հայկական կոնյակի վերաբերյալ մի քանի ճապոնական հետաքրքիր դրվագներ։

***

«Հայաստան-Ճապոնիա» պատգամավորական բարեկամական խմբի ժամանակի նախագահ Սամվել Ֆարմանյանը գրում է․․․ Շա՜տ հետաքրքիր պատմություն հայկական կոնյակի,  Անաստաս Միկոյանի, սովետա-ճապոնական հարաբերությունների մի դրվագի մասին՝ Ճապոնիայի արտգործնախարարՏարոԿոնոյից:

Several Episodes Dedicated to the Recognition of Armenian Conyak(brandy) in Japan2

Երեկ,  որպես “Հայաստան-Ճապոնիա” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ,  պատիվ ունեցա մասնակցելու Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքին,  որի ընթացքում Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոն մի շա՜տ հետաքրքիր պատմություն հիշեց:  Տարո Կոնոյի պապը, 1950–1960-ական թթ. Ճապոնիայի հայտնի քաղաքական գործիչներից մեկը, ով տարբեր տարիների զբաղեցրել է երկրի պետնախարարի, գյուղատնտեսության, ձկնորսության, շինարարության նախարարի և այլ պաշտոններ, 1964 թ. մայիսին Տոկիոյում ընդունում է սովետա-ճապոնական բանակցություններ վարելու նպատակով Ճապոնիա ժամանած Անաստաս Միկոյանին:  Ընթրիքի սեղանի շուրջ, ըստ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոնոյի հուշերի, Անաստաս Միկոյանը Իչիրո Կոնոյին առաջարկում է փորձել հայկական կոնյակ, հասկանալու, թե ինչ որակով խմիչք է այն և կանաչ լույս վառելու հայկական կոնյակի՝ Ճապոնիա արտահանելու թույլտվություն ստանալու համար: Իչիրո Կոնոն,  ով կյանքում երբեք, որևէ ալկոհոլային խմիչք չէր խմել, այդ մասին տեղեկացնում է Անաստաս Միկոյանինև խնդրում ըմբռնումով մոտենալ իր մերժմանը, ինչին ի պատասխան Անաստաս Միկոյանն առաջարկում է այդուհանդերձ փորձել, ինչի դիմաց խոստանում է փոխադարձ զիջման գնալ մեկ ուրիշ հարցում: Պետնախարար Կոնոն խմում է հայկական կոնյակը.  շատ հավանում այն և հանձնարարում կանաչ լույս վառել՝ Ճապոնիա հայկական կոնյակի ներմուծման համար: Իսկ ի պատասխան Անաստաս Միկոյանի՝ մեկ ուրիշ հարցում փոխադարձ զիջման գնալու խոստման, Իչիրո Կոնոն Միկոյանին ասում է հետևյալը. «Պարո՛ն Միկոյան, դուք չափազանց կոշտ բանակցողի համբավ ունեք Տոկիոյում: Որպես Ձեր խոստում, ապահովեք, որ ձկնորսությանը վերաբերող խնդրահարույց իրավիճակը ես քննարկեմ անձամբ Նիկիտա Խրուշչևի հետ»:

***

Հայազգի  քաղաքական և պետական գործիչ, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի պետ, Սոցիալիստական Աշխատանքի Հերոս, ԽՍՀՄ պատվավոր երկաթուղային Սերգեյ Աբգարի Միքայելյանի հուշերից։Ճապոնիա, 1970 թվական։

Several Episodes Dedicated to the Recognition of Armenian Conyak(brandy) in Japan-3

Սեպտեմբերի 14-ի առավոտյան հանդիպում էր նախատեսված պրեֆեկտուրայի նահանգապետպ արոն Նագանայի հետ, ապա պատվիրակությունը հանդիպեց Հիրոսիմայի քաղաքապետ Ուեցիո Յամադայի և քաղաքային կառավարության ղեկավարներին։ Միքայելյանը գրում է․«Երբ մեր խմբի ղեկավար Վ. Պ. Լեյնըներ կայացրեց պատվիրակության անդամներին՝ ասելով, որ ես Հայաստանից եմ, Յամադան ժպտաց և երկար սեղմեց ձեռքս, ապա ավելացրեց. «Այո, ես գիտեմ Հայաստանը, այնտեղ աշխարհի ամենալավ կոնյակներն են պատրաստում:  Այս մասին ինձ ասաց պարոն Անաստաս Միկոյանը, ով  ինձ հայկական կոնյակ նվիրեց, երբ 1964 թվականին, որպես Խորհրդային առաջին խորհրդարանական պատվիրակության ղեկավար,  այցելեց Հիրոսիմա քաղաք։ Համաձայն եմ պարոն Միկոյանի կարծիքի հետ»։ Յամադան մեզ պարգևատրեց Հիրոսիմայի հուշամեդալով։ Ապա․ «Երեկոյան Խորհրդային Միության դեսպանի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ,  երբ մեզ հյուրասիրեցին հայկական կոնյակ,  մեր պատվիրակության անդամները դիմեցին ինձ.  «Ահա Սերգեյ,  ուր է հասել հայկական կոնյակը»։

Հայկական կոնյակը մեր օրերում էլ շարունակում է իր հաղթարշավը։

Several Episodes Dedicated to the Recognition of Armenian Conyak(brandy) in Japan-4

2021  թվականի հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթը,  որի արդյունքներով  ARARAT  Նաիրի  20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։

Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթը,  որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարմամբ,  միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։  2021 թվականին մրցույթին մասնակցեցին  427  խմիչքներ աշխարհի տարբեր երկրներից,  որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով մրցակցությունը  ARARAT  Նաիրիի համար ևս թեժ է եղել,  սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարել է թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի,  թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվել «Լավագույներից լավագույնը» անվանակարգում,  որի արդյունքում բաշխվել են մրցույթի ոսկե հաղթանակները։

Երևանի Կոնյակի գործարանից ինձ հայտնեցին,  որ  2024 թվականի դրությամբ Հայաստանից տարեկան մոտ  500 լիտր հայկական կոնյակ է արտահանվում Ճապոնիա։

Շարունակելի․․․

Աննա Վարդանյան,  տ․գ․թ․;  միջազգայնագետ – ճապոնագետ