ՄԱՍ 1
Սուրբ Վալենտինի օրը Ճապոնիայում աղջիկներն են նվերներ անում` ի նշան համակրանքի: Այդ սովորույթը աղջիկներին հնարավորություն է տալիս չսպասել մինչև տղաները համարձակություն կհավաքեն և կմոտենան: Պատվի հարցը, ինչպես հնում, առաջին տեղում է Ճապոնացիների համար: Այդ թվում` նաև քաղաքականության ոլորտում. 2009-2010թթ. ղեկավարած վարչապետը` Յուկիո Հատոյաման, հրաժարական է տվել այն պատճառով, որ չի կարողացել իրականացնել իր նախընտրական խոստումը: Նրան նախորդող 2 նախարարները նույնպես այդ կերպ են վարվել: Ճապոնիան փոքր երկիր է, բայց այս տեղ է աշխարհի ամենաթանկ ատրակցիոնային այգին` Տոկյո Դիսնեյ Սին (Tokyo Disney Sea), աշխարհի 10 ամենաբարձր ամերիկյան բլուրներից չորսը: Տոկիոյում է մետրոպոլիտենի ամենազարգացած համակարգն աշխարհում: Ճապոնացիները մեծ մեքենաներ են սիրում վարել: Փողոցում հաճախ կարելի է ջիպեր հանդիպել: Մինչ օրս Ճապոնիայում հարսանիքների 30%-ը տեղի է ունենում ծնողների միջնորդությամբ: Ճապոնիան մոնոէթնիկ երկիր է. բնակչության 98,5%-ը ճապոնացի է, 0,5%-ը` կորեացի, 0,4%-ը` չինացի, 0,6%-ը` տարբեր ազգի ներկայացուցիչներ: Ըստ որոշ տվյալների` Ճապոնիայում բնակվում է ընդամենը 100 հայ, որից 50-60-ը` Տոկիոյում: Ճապոնիայում գործում է Հայաստանի դեսպանատուն: Ճապոնիան վերջին երկիրն է, որը պաշտոնապես պահպանել է կայսրության կոչումը: Ճապոնական կայսրական դինաստիան երբեք չի ընդհատվել: Ներկայիս կառավարող կայսր Ակիհիտոն ժառանգն է 1-ին կայսեր`Ձիմուի, ով հիմնել է Ճապոնիան: Ճապոնիայում շատ թանկ են տեղափոխման միջոցները: Մետրոպոլիտենի ամենաէժան տոմսն արժե 140 յեն (մոտ 15$): Ճապոնիան միակ երկիրն է աշխարհում, որտեղ գնացքի ուշացում է համարվում անգամ 1 րոպեն:
նյութը վերցված է՝ http://goo.gl/oU8g9n
ՄԱՍ 2
Ճապոնիայում չկան աղբարկղեր, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Թափոնը բաժանվում է 4 տեսակի. ապակի, այրվող, չայրվող և վերամշակելի: Փողոցներում նունպես չկան աղբարկղեր, կան միայն հատուկ տարրաներ` շշերը հավաքելու համար: Ճապոնիայում շատ ցածր է թոշակը: Մաքսիմալ վճարը աղքատ ծերերին կազմում է 30.000 յեն, որը համարժեք է մոտ 300$-ին: Պարտադիր թոշակային ապահովագրություն գոյություն չունի. ամեն ճապոնացի պետք է ինքը հոգա իր ծերության մասին: Ճապոնիայում բոլորին թվում է, որ «Hello Kitty» («Հելոու Քիթի» «բարև փիսիկ») աշխարհահռչակ կերպարը ծագումով Անգլիայից է, այն ինչ նրա հայրենիքը Ճապոնիան է: Այդ թյուր կարծիքի պատճառն այն է, որ համանուն անիմեում փիսիկը, ըստ սյուժեի, անգլիացի է: Ճապոնիան իր տարածքով 3 անգամ գերազանցում է Անգլիային: Մի տարածված կարծիք կա, որի համաձայն` Ճապոնիան գերբնակեցված երկիր է: Բայց իրականում` Ճապոնիայում բնակության խտությունը կազմում է ընդամենը 360 մարդ մեկ քառակուսի մետրի վրա, իսկԱնգլիայում` 383 մարդ: Ճապոնիայի երկու երրորդը ծածկված է անտառներով: Ճապոնական հեռախոսների մեջ կա մի համակարգ, որը թույլ է տալիս ազդարարել ամբողջ ազգին հանկարծակի վրա հասած արտակարգ իրավիճակի մասին: Եթե ինչ-որ մի արհավիրք է տեղի ունենում, բոլոր բջջային հեռախոսներում բարձր ձայնային ազդանշան է միանում, նույնիսկ եթե հեռախոսի ձայնն անջատված է, նամակ է գալիս, որը բացատրում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ վարվելակերպ է պետք ցուցաբերել: Ճապոնիայում ստորագրության փոխարեն դրվում է հատուկ անվան կնիք` հանկո: Այսպիսի կնիք ունի յուրաքանչյուր ճապոնացի և օրվա ընթացքում այն գործածվում է շատ և շատ անգամ: Այս կնիքից կարելի է ձեռք բերել ցանկացած խանութում: Ճապոնիայում անքաղաքավարի քայլ է համարվում նվիրողի ներկայությամբ նվերը բացելը:
նյութը վերցված է՝ http://goo.gl/6Uh2rZ