Ճապոնիայի լեռնադահուկային հանգստավայրեր

Ճապոնիայի լեռնադահուկային հանգստավայրեր

Share

Ճապոնիան արդեն վաղուց դարձել է ամենափորձառու դահուկորդների և սնոուբորդիստների սիրելի վայրը: Ցավոք, հայ զբոսաշրջիկները այնքան էլ տեղյան չեն այս երկրի լեռնադահուկային հնարավորությունների մասին:
Կարծիքներ կան, որ Ճապոնիայում լեռնադահուկային հանգստավայրեր այցելելը նշանակում է երկրով մեկ չվերթների թվի աճ և էլ ավելի թանկացում առանց այդ էլ ոչ մատչելի ուղևորության: Սակայն սա միայն կեղծ կարծիք է, որը պետք է փարատել: Օրինակ Տոկիոյից ոչ այնքան հեռու գտնվում է ԳԱԼԱ Յուձավա լեռնադահուկային հանգստավայրը, որը ցանկացած մակարդակի պատրաստվածություն ունեցող դահուկորդներին և սնոուբորդիստներին առաջարկում է 16 լեռնադահուկային երթուղի: Հանգստյան տան տարածքում կա մանկական զբոսայգի, լեռնադահուկորդների դպրոց, ՍՊԱ կենտրոն, սարքավորումների վարձույթի սրահ, 11 ճոպանուղի, խանութներ և ռեստորաններ:
Երկրում լեռնադահուկային հանգստավայրեր ընտրելու շատ հնարավորություններ կան: Նրանցից գլխավորներն են՝

Հակոյդո

Ամենաբարենպաստ վայրերց մեկը ձմեռային սպորտաձևերով զբաղվելու համար համարվում է մեծ, հյուսիսային ճապոնական կղզին՝ Հոկայդոն: Այն երկրագնդի վրա ամենաձնառատ վայրն է: Այստեղ կարելի է ինքնուրույն սահել և դիտել ցատկահարթակի վրայից թռչելու մրցույթը և ներկա գտնվել գունագեղ ձնե տանակատարությանը:
MOUNTAINOUS SKIING RESORTS OF JAPAN 1
Հոկադոյում կա երեք հիմնական լեռնադահուկային հագստավայրեր՝ Նիսեկո, Ֆուրանո և Րուսուցու: Նիսեկոն իր հերթին նույնպես բաղկացած է երեք հանգստավայրերից: Լեռնային հանգստավայր` Նիսեկո Գրանդ Նիրաֆու, դահուկային կենտրոններ՝ Նիսեկո Վիլիջ և Նիսեկո Աննուպուրի. Գրանդ Նիրաֆուն ճապոնական լեռնադահուկային ամենախոշոր հանգստավայրերից մեկն է, որն իրենից ներկայացնում է երթուղիների լայն բազմազանություն և իրականացնում է լեռնալանջերի երեկոյան լուսավորությունը: Նիսեկո Վիլիջում սահելու ժամանակ պետք է անպայման հիանալ լեռնալանջերից լավ երևացող Յոտա լեռով: Նիսեկո Աննուփուրին հարմար է տարբեր սպորտային պատրաստվածություն ունեցող մարզիկների համար՝ ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու:
MOUNTAINOUS SKIING RESORTS OF JAPAN2
Նիսեկոյից մի ժամ ճանապարհ անցնելուց հետո տարածվում է ևս մեկ այլ աղմկոտ և ժամանակակից լեռնադահուկային շրջան՝ Ռուսուցուն: Հիմնական փաթեթից բացի այստեղ կա նաև լեռնադահուկներ և սնոուբորդեր, օնսեններ և կարաոկեներ: Այս վայրն առաջարկում է ժամանցի այլ ձևեր՝ մեծ սահք ռետինե շրջանակների վրա, ձնե լաստանավ, սահք սահնակով, ձնե մեքենաների վարում, այցելություն առևտրի կենտրոններ, խաղասրահներ և փակ լողավազաններ արհեստական ալիքներով:
Հոկայդո կղզու երրորդ լեռնադահուկային շրջանը Ֆուրանոն է, բոլոր վերը նշվածներից ամենահանգիստը: Այն փոքր և հանգիստ գյուղ է՝ ավանդական զվարճանքներով, որտեղ կան նաև լեռնադահուկներով և սնոուբորդով սահելու հնարավորություն: Այստեղ կարելի է ժամանակն անցկացնել սառույցի տակ ձուկ որսալով կամ օնսեն այցելելով:

 Նագանո և Նիիգատա

Եվս մեկ այլ անկյուն Ճապոնիայում, որ հմայում է լեռնադահուկորդներին և սնոուբորդիստներին: Նագանոն, Նիիգատան հարևան տարածաշրջաններ են: Հենց Նագանոյում տեղի ունեցավ 1998 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը: Այստեղ է գտնվում «Ջիգոկուդանի» զբոսայգին, որտեղ կարելի է տեսնել հենց ամենահայտնի ճապոնական մակակա կապիկներին, որոնք զվարճանում են բնական աղբյուրների ջրերում: Այս տարածաշրջանը հայտնի է նաև սակեի լավագույն տեսակներով, որ պատրաստված են տեղի աճեցրած բրնձից: Ձմեռային սպորտաձևերի սիրահարները այցելում են աշխարհի մակարդակով խոշորագույն և առավել հայտնի ճապոնական հանգստավայրեր, ինչպիսիք են Հակուբան և Սիգա Կոգեն: Այստեղ կարելի է տեղավորվել ոչ միայն հյուրանոցներում, այլ նաև ավանդական րյոկաններում, հանգստյան տներում, «մինսյուկու» հյուրընկալ տներում  և քոթեջներում: Նիիգատա տարածաշրջանում է գտնվում ևս մեկ լեռնադահուկային հանգստավայր՝ Նաեբան, որտեղ կարելի է սահել ոչ միայն դահուկներով և սնոուբորդով, այլ նաև լոգանք ընդունել փակ սակեով լցված լողավազանում: Այստեղ կան նաև հսկայածավալ տարածքներ՝ ազատ սահքի համար:
MOUNTAINOUS SKIING RESORTS OF JAPAN3

 Տոհոկու

Անսովոր տպավորությունների և ձմեռային սպորտաձևերի սիրահար զբոսաշրջիկները պետք է ուշադրությունն հառեն Տոհոկու տարածաշրջանի վրա: Այն Ճապոնիայի ևս մեկ շրջան է, որն ունի լեռնադահուկային հանգստի մեծ հնարավորություններ: Աոմորի տարածաշրջանում գտնվող Հոկայդո հանգստավայրը նախատեսված է, ավելի շուտ փորձառու մարզիկների համար: Ձաո Հոտ Սփրինգս հանգստավայրը հայտնի է մեծ թվով տաք, հանքային աղբյուրներով և տարօրինակ ձյունապատ պատկերներով, որոնք ձևավորվում են բնական ձևով, երբ քամին եղևնու ճյուղերի վրայից տանում է ձյան փաթիլները և սառույցի կտորները: «Ձնե հրեշների» միջով սահքը գիշերային լուսավորության ներքո իսկապես առեղծվածային փորձ է և Ձաո Հոտ Սփրինգս հագստավայրի «յուրահատկությունը»: Ալց Բանդայ հանգստավայրն իր հերթին Ասիայի խոշորագույն ձնե-զբոսայգին է: Այստեղ ցանկացած պատրաստվածության մարզիկների համար կգտնվի երթուղիներ:
Ճապոնիան անհամբեր սպասում է ռուս զբոսաշրջիկներին հյուրընկալելու իր լեռնադահուկային հանգստավայրերում և ձմեռային տոնակատարություններին:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/japan/gornolyzhnye-kurorty/