Ծառայություններ զբոսաշրջիկների համար

Ծառայություններ զբոսաշրջիկների համար

Share

Տեղեկատվական համակարգ Visit Japan “V”

Ճապոնիայում ուղևորության ընթացքում, Ձեզ կառաջարկվի օգտվել համազգային տեղեկատվական համակարգից՝ «V», որի մասնաճյուղերը ողջ երկրի 220 վայրերում է տեղաբաշխված: Յուրաքանչյուր «V»- կենտրոնը դա տեղեկատվության աղբյուր է այն տարածաշրջանի մասին, որտեղ Դուք գտնվում եք: «V» – կենտրոնները սովորաբար գտնվում են երկաթուղային կայարաններում կամ քաղաքի կենտրոնում: Դրանք շատ հեշտ է ճանաչել լոգոտիպով՝ կարմիր հարցական նշան «information» բառով:

Բարի կամքի զբոսավար 

JNTO ծրագիրը աջակցում է «բարի կամքի զբոսավար» ծրագրին, որի համաձայն մոտ 50.000 կամավորներ, ովքեր խոսում են օտար լեզուներով միշտ պատրաստ են օգնություն առաջարկել օտարերկրյա զբոսաշրջիկներին: «Բարի կամքի զբոսավար» ծրագրի մասնակիցները վաստակել են սպիտակ աղավնու կանաչ աշխարհում տարբերանշանը կրելու իրավունք: Ողջ Ճապոնիայում կան 58 «բարի կամքի զբոսավար» (SSG) ծրագրի կազմակերպված խմբեր: Այդ խմբի անդամները՝ հիմնականում ուսանողներ, տնային տնտեսուհիներ և թոշակառուներ են, որոնք ներգրավված են տարբեր գործողություններում, որոնք պահանջում են իրենց օտար լեզուների գիտելիքները: Այդպիսի խմբերը սովորաբար առաջարկում են անվճար ստանդարտ հետիոտն էքսկուրսիաներ: Զբոսաշրջիկներից միայն պահանջվում է նախօրոք հայտարարված տեղում որոշակի օր ու ժամի հավաքվել: Որոշ խմբեր նույնիսկ կազմակերպում են հանդիպում զբոսաշրջիկների հետ ըստ անհատական ​​կարիքների: Կամավորներին ծառայությունների համար վճար չի պահանջվում. դա կամավոր օգնություն է: Միայն պետք է վճարել իրենց ծախսերը ուղևորության ընթացքում, մուտքի տոմսերի վճարում կատարել, ինչպես նաև սննդի ծախսեր կատարել, եթե դուք ճաշում եք միասին:

 Մասնագետ թարգմանիչ-զբոսավար

Նրանց ծառայությունները կարող եք պատվիրել Ճապոնիայի զբոսավարերի ասոցիացիաի միջոցով (հեռ. 03-3213-2706, ֆաքս 03-3213-2707) կամ Ճապոնիայի լիցենզավորված զբոսավարերի ֆեդերացիայի միջոցով (հեռ. 03-3380-6611, ֆաքս 03-3380-6609): Ընդհանուր առմամբ կան 1500 լիցենզավորված թարգմանիչ-զբոսավարեր գրանցված այդ կազմակերպություններում:

նյութը վերցված է՝ http://visitjapan.ru/services