Ս.թ. մայիսի 27-ին ժամը 19:00 հայ-ճապոնական «Հիկարի» գիտամշակութային կենտրոնում ելույթ ունեցավ պատանի դաշնակահարուհի Շիո Օկուին, որը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Նոր անուններ» (թվով 11 երկրի ներկայացուցիրչներով) միջազգային փառատոնին: Շիոն հանդիսանում է բազմաթիվ միջազգային փառատոնների դափնեկիր: Նա 10 տարեկան է: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում բնակվող ճապոնացիները, «Նոր անուններ» փառատոնի կազմակերպիչները, կենտրոնի անդամները և այլ պաշտոնատար հյուրեր:
Ելույթը բացեց հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը;
-Երևանում վաղը արդեն 5-րդ անգամ Երևանի Ֆիլարմոնիկ դահլիճում տեղի կունենա «պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոն»: Փառատոնն անցնում է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի, բարձր հովանու ներքո: Այս տարի ունենք 40-ից ավել, մոտ 45 տարբեր երկրներից մասնակիցներ: Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, առաջին անգամ Ճապոնիան է ընդգրկվել, ԱՄՆ, Գերմանիա, Ավստրալիա և այլ տարբեր երկրներ: ԵՎ շատ ուրախ ենք, որ առաջին անգամ ծագող արևի երկրի ներկայացուցիչըը հանդես է գալու Հայաստանում և շատ սիրով էինք սպասում, որովհետև նրա մասին արդեն երաժշտները գիտեին «Շելկունչիկ» միջազգային մրցույթից, որտեղ նա արժանացել է դափնեկրի կոչման: ԵՎ իսկապես երջանիկ ենք, որ այսօր նա մեր հյուրն է և վաղը սիրով հրավիրում ենք ձեզ ժամը 3-ին օպերային թատրոն, որտեղ Հայաստանի պետական նվագախմբի հետ Շիոն պետք է կատարի Բեթովենի «դաշնամուրային» կոնցերտի երրորդ մասը:
Պատանի դաշնակարուհի Շիո Օկուի 40 րոպեանոց հրաշագեղ կատարումից հետո
պատանի հանդիսատեսը Շիո Օկուի հետ միասին հավաքվեցին այլ սենյակում, օրիգամի պատրաստելու,
որից հետո մի փոքր քաղցրացնելով իրենց բերանը
հյուրերը երջանիկ հեռացան «Հիկարի» կենտրոնից իրենց կյանքի ևս մեկ հաճելի օրվա հիշողությամբ:
Հեղինակ՝ Հ. Մուրադյան