Ճապոնացի և հայ գրողների միջև երկխոսություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում(տեսանյութ)

Ճապոնացի և հայ գրողների միջև երկխոսություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում(տեսանյութ)

Share

Նոյեմբերի 23-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դասախոսություն կարդաց ճապոնացի գրող Մացուգո Օնոն, ով ստացել է «Ակուգավա» հեղինակավոր մրցանակն իր «Ինը տարվա վաղեմության աղոթք» ստեղծագործության համար: Պարոն Մացուգո Օնոն իր ելույթում նշեց,  որ շատերը ասելով Ճապոնիա հասկանում են միայն Տոկիո: Դա  միգուցե պայմանավորված է նրանով, որ գրողների մեծ մասը միայն Տոկիոյի մասին են պատմվածքներ  գրում, իսկ ճապոնիան իրականում շատ բազմազան է և նա, որ ծնվել և մեծացել է Կյուսյու կղզու մի փոքրիկ վայրում, որտեղ դիմացը ծով էր, իսկ ետևը սար՝ այդ բնապատկերը և այնտեղ ապրող մարդկանց մասին է գրում իր պատմվածքներում:

Մացուգո Օնոնի ելույթին հաջորդեց հայ գրող Արամ Պաչյանի հետ երկխոսությունը,  որը համամիտ էր պարոն Մացուգո Օնոնի հետ, ասելով, որ նույն խնդիրը հիմա ունի Հայաստնը, մարդկանց մեծ մասը ասելով Հայաստան հասկանում է Երևան, իսկ դա իրականությունից շատ հեռու է: Որից հետո դահլիճից հնչեցին հարցեր և հյուրերը դրանց հաճույքով պատասխանեցին: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը, որը Երևանում Ճապոնական մշակութային միջոցառումների շաբաթի սկիզբն է:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան