Եթե դուք ցանկանում եք ձեր մեքենան վարելիս զգաք թե ինչ է ամերիկյան ուրախ բլուրները, ապա Ճապոնիայի Էշիմա Օհասի կամուրջը ձեզ կնձեռի նման հնարավորություն: Չնայած այնտեղ չկա «մեռած հանգույց», սակայն կամրջի վրայով անցնելը բավականին սարսափելի է նույնիսկ ամենագնաց մեքենայով:
Adme.ru կայքը հրապարակել է կամրջի այն հատվածների նկարները, որոնց տեսքից արդեն իսկ քարանալ կարելի է:
Կամուրջը իրար է միացնում Սակաիմինատո և Մացուե քաղաքները: Նրա երկարությունը 1, 7 կմ է, իսկ լայնությունը՝ 11, 3 մ:
Իր ամուր կառուցվածքով և չափերով այն աշխարհի երրորդ կամուրջն է համարվում: Եթե կամրջին հեռվից նայես, ապա թվում է, որ այնտեղ գնալու միտքը պարզապես անհեթեթություն է:
Թվում է թե նրա վրայով անցնող մեքենաները պարզապես կգլորվեն: Սակայն այդպիսի բարձրություն պետք է նրա համար, որպեսզի կամրջի տակով նավեր կարողանան անցնեն:
Իրականում Էշիմա Օհասի կամուրջը բավականին անվտանգ է: Պարզապես բանը նրանում է, որ կամրջին ինչ անկյունից էլ նայենք (նաև որպես ճանապարհ), այն թվում է որպես բլուր, սակայն իրականում վարընթացի անկյունը այնքան էլ շատ չէ: Այնուամենայնիվ կամուրջը չի դադարում լինել առեղծվածային:
նյութը վերցված է՝ http://goo.gl/Q4Grwc