19.05.2015 թվականին Երևանի մնջախաղի պետական թատրոնում տեղի ունեցավ մոնոներկայացում(տեսանյութ)

19.05.2015 թվականին Երևանի մնջախաղի պետական թատրոնում տեղի ունեցավ մոնոներկայացում(տեսանյութ)

Share

Ի սկզբանե ենթադրվում էր, որ Մակոտո Ինոուեն կխաղա «Ծաղրածու Մակբեթ» ներկայացման մեջ, բայց նրա գործընկերուհի Ռիկո Սուգաման վթարի ենթարկվեց, ինչի պատճառով, Երևանի մնջախաղի պետական թատրոնի կոլեկտիվը որոշեց, որ ճապոնացի դերասանը կներկայացնի «Դոջոջի» մոնոներկայացումը։
Երևանյան հանդիսատեսը չտուժեց այդ փոխարինումից, քանի որ «Դոջոջի» ներկայացումը ճապոնական ավանդական Կաբուկի թատրոնի ամենավառ նմուշներից է։
Ներկայացումը պատմում է վանականի և աղջկա ողբերգական սիրո մասին։
Այն լեգենդ է այն մասին, թե ինչպես է աղջիկը սիրած մարդուց բաժանվելուց հետո աստիճանաբար վերածվում հրեշի` մեծ օձի։ Մակոտո Ինոուե խաղում էր միանգամից երկու դեր` կնոջ և տղամարդու։
Հանդիսատեսը բավարարված, գուհունակ լքեց դահլիճի ներկայացման ավարտից հետո:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան