2016թ-ի դեկտեմբերի 4-ին Երևանում առաջին անգամ կանցկացվի Ճապոներեն լեզվի հմտությունների թեստ (JLPT)
Դիմում-հայտերի ընդունման վայրը՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն, Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «Իրոհա», Հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն «Հիկարի»:
Դիմում-հայտերի ընդունման ժամկետը՝ մինչև սեպտեմբերի 15 (հինգշաբթի) , երկուշաբթիից – ուրբաթ 9:30 – 16:00 (Սլավոնական համալսարանը, Իրոհա կենտրոնը և Հիկարի կենտրոնը ընդունում են հայտերը երկուշաբթիից – շաբաթ):
Դիմում-հայտի ձևի արժեքը՝ 1000 դրամ: Թեստի համար սահմանված վճարներն են՝
N1 : 15,000 դրամ
N2 : 13,000 դրամ
N3 : 10,000 դրամ
N4 : 5,000 դրամ
N5 : 3,000 դրամ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Ճապոներենի ուսուցիչների հայկական միություն՝ 091 55 2574, 093 268 168 կամ այցելեք Հայաստանում Ճապոնիայի դեսպանության կայք՝http://www.am.emb-japan.go.jp
Վճարը կատարել ստորև բերված հաշվեհամարին: Վճարման կտրոնը ներկայացնել դիմում-հայտերի ընդունման վայր:
Ինեկոբանկ 2050022437851001
Վճարել ճապոներեն ուսուցչիչների հայկական ասոցիացիային
Վճարի նպատակ տողում նշել՝ վճարում JLPT թեստի համար (անուն, ազգանուն) կողմից:
նյութը վերցված է՝ https://www.facebook.com/irohacenter/?hc_ref=NEWSFEED&fref=nf