«Երևան Շոու 2015» միջազգային ոսկերչական ցուցահանդես

«Երևան Շոու 2015» միջազգային ոսկերչական ցուցահանդես

Share

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն հինգերորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից հայտնի ոսկերչական թվով 80 ընկերություններ, փորձագետներ: Այս անգամ ևս ցուցահանդեսին ներկայացված էին Վի Էնն ոսկերչական ընկերության յուրօրինակ զարդերը:

International Jewellery Exhibition Yerevan Show 2015

Մեզ հետ զրույցում ընկերության հիմնադիր, տ.գ.թ. Աննա Վարդանյանն ասաց, որ այս տարի ևս բավական ակտիվ մասնակցություն են ունեցել և ներկայացրել են հայրենական արտադրության և դիզայնով կատարված յուրօրինակ զարդեր, ինչպես նաև ճապոնական ծովի մարգարիտներ այս անգամ արդեն հայկական զարդանախշերով կատարված: Աննան մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին մեծ հետաքրքրություն է եղել ճապոնական մարգարիտների հանդեպ: Վի Էնն ընկերության աշխատակիցներին հատկապես ոգևորել է Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան պարոն Էյջի ՏԱԳՈՒՉԻԻ այցը Վի Էնն-ի տաղավար իր տիկնոջ և դեսպանատան աշխատակցուհու հետ: Հյուրերին մանրամասն ներկայացվելեն Վի Էնն ոսկերչականընկերության արտադրանքների բոլոր 4 ուղղություններըև ցուցադրվել զարդերի ողջ տեսականին:

Հեղինակ՝ Աննա Վարդանյան