2016 թվականի հուլիսի 20-ին կայացավ «Ես խաղաղություն կգրեմ թևերիդ և դու կթռչես աշխարհով մեկ» միջոցառումը (տեսանյութ)

2016 թվականի հուլիսի 20-ին կայացավ «Ես խաղաղություն կգրեմ թևերիդ և դու կթռչես աշխարհով մեկ» միջոցառումը (տեսանյութ)

Share

on-july-20-2016-took-place-the-event-titled-i-will-write-peace-on-your-wings-and-you-will-fly-all-over-the-world-with-logo

2016 թվականի հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Ես խաղաղություն կգրեմ թևերիդ և դու կթռչես աշխարհով մեկ» խորագրով միջոցառումը: Մուտքն ազատ էր: Միջոցառումը բացեցին  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտո և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանը:

Իր շնորհակալական խոսքը ասաց  Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Այնուհետև ելույթ ունեցավ Գեղագիտության Ազգային Կենտրոնի տնօրեն պարոն Իգիթյանը:

Որից հետո իր շնորհակալական խոսքը ասաց Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:

Այնուհետև գեղեցիկ երաժշտական կատարումներով ելույթ ունեցան «Հայաստանի Նոր Անուններ» կազմակերպության սաները:

Միջոցառման վերջում ճապոնական և հայկական ազգային տարազներ հագած դեռահաս երկու աղջիկներ թղթե կռունկներով լեցուն զամբյուղներով մոտեցան հյուրերին և յուրաքանչյուրին սիրալիր  մեկ կռունկ նվիրեցին:

Հեղինակ՝ Հ. Մուրադյան