2017 թվականի մարտի 17, 18, 19-ին Շիհան Իչիրո Շիշիյաի ղեկավարությամբ Այկիդոյի միջազգային սեմինար

2017 թվականի մարտի 17, 18, 19-ին Շիհան Իչիրո Շիշիյաի ղեկավարությամբ Այկիդոյի միջազգային սեմինար

Share

2017 թվականի մարտի 17-19-ը Երևանում կայացավ Այկիդոյի բացառիկ միջազգային սեմինար Ճապոնիայից հրավիրված Շիհան, 7-րդ դան վարպետ Իչիրո Շիշիյա Սենսեյի ղեկավարությամբ։ Սեմինարը անցկացվում էր «Կոնֆլիկտից դեպի ներդաշնակություն» խորագրի ներքո բարձրաստիճան վարպետի միջազգային համանուն սեմինարների շարքի շրջանակներում։ Տարբեր երկրներում վարպետի սեմինարներին ներկա են լինում մասնակիցներ Ասիայի և Եվրոպայի ավելի քան 12 երկրներից՝ ձևավորելով խաղաղության և առողջ ապրելակերպի շուրջ համախմբված մարդկանց համայնք։

2017 թվականի մարտի 17-ին ԵՊՀ սպորտ համալիրում տեղի ունեցավ Ջունշին Այկի Դոջո ակումբի («Ջուն Շին» 純真գաղափարանիշերը ճապոներենից թարգմանաբար նշանակում են մաքրություն, պարզություն և նման անվանում տալը նպատակ ունի ընդգծել Այկիդո մարտարվեստին բնորոշ մոտեցումները, որոնք իշխում են այդ ակումբում) ղեկավար Արթուր Պողոսյանի հմտորեն կազմակերպած Այկիդոյի միջազգային սեմինարի բացումը: Ակումբի տեխնիկական ղեկավարն է հանդիսանում հենց Իչիրո Շիշիյա Սենսեյը (Տոկիո, Ճապոնիա)՝ ով առաջին անգամ նմանատիպ սեմինար Հայաստանում անցկացրել է 2011 թվականի սեպտեմբերին։

Սեմինարի անցկացման նպատակը ըստ Շիհան Իչիրո Շիշիյայի ոչ միայն Հայաստանում Այկիդոյի զարգացումն է, այլ ընդհանրապես Այկիդոյի օգնությամբ խաղաղություն սերմանելը: Նա Հայաստանի ամենամեծ գրավչությունը մարդկանց բարության, փափկության մեջ է տեսնում:

Մարտի 17-ին Շիհան Իչիրո Շիշիյան սեմինարի բացումը սկսեց  «ի՞նչ է այկիդոն» թեմայի հետաքրքիր ներկայացմամբ։ Այնուհետև սկսվեցին բուն մարզումները, իհարկե տեխնիկական ղեկավարի մանրամասն բացատրությամբ:

WP_20170317_007

Մարտի 18 և 19-ին մարզումները շարունակվեցին նույն դահլիճում:

On March 17, 18, 19, 2007 International Aikido Seminar with Ichiro Shishiya Shihan1

Հեղինակ՝ Հ. Մուրադյան