Հայաստանի տեսարժան վայրեր

Հայաստանի տեսարժան վայրեր

Share

Հայաստանի տեսարժան վայրերը բազմազան են և ունեն պատմամշակութային, կրոնական բնապահպանական նշանակություն: Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը,
Matenadaranորտեղ ներկայացված են համաշխարհային ճանաչում բերած հայկական մագաղաթներն ու հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում կան նաև համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Երևանի տեսարժան վայրերից է նաև Էրեբունի բերդաքաղաքը, որը կառուցվել է Ք.ա. 782 թվականին, Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այժմ նույն բլրի ստորոտին գտնվում է Էրեբունի թանգարանը, որտեղ ցուցադրված են քաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ գտածոներ: Մայրաքաղաքի տեսարժան վայրերից է նաև Ծիծեռնակաբերդի բլրիբարձունքին վեր խոյացած 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը:
tcitcernakaberb
Հայաստանի տեսարժան վայրերը նաև տարբեր ժամանակաշրջաններում կառուցված բազմաթիվ վանքերն ու եկեղեցիներն են, և զբոսաջրջիկների մեծ մասը Հայաստան են գալիս ուխտագնացության նպատակով: Հայաստանի տարածքում եղած հինգ պատմամշակութային համալիրներ նույնիսկ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանք են` Հաղպատի վանական համալիրը, Էջմիածնի Մայր Տաճարը, Գեղարդի վանքը և Ազատ լեռան հովիտը, Սանահինի վանքը, Նորավանքը, Զվարթնոցի համալիրը:
Հայաստանի քրիստոնեական մշակույթում մեծ տեղ են գրավում նաև խաչքարերը, որոնց թիվն հասնում է մի քան իհազարի: Դրանք նախշազարդ միատեսակ ոճով քարեր են, որոնցից ամեն մեկն ունի իր յուրօրինակ և չկրկնվող զարդանախշերը: Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը Էջմիածինն է, Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին և աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Էջմիածնի այլ տեսարժան կառույցներ են Հռիփսիմե և Գայանե եկեղեցիները, որոնք կառուցվել են համանուն կույսերի հիշատակը հավերժացնելու համար` նրանց գերեզմանների վրա:
Հայաստանի ամենահին տեսարժան վայրերից մեկը Գառնու տաճարն է, որը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակ է: Հայաստանի տեսարժան վայրերից ամենահմայիչը Սևանա լիճն է` Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծբարձրադիր քաղցրահամ լճերից մեկը: Ծաղկաձոր քաղաքը
caxkadzor
համարվում է Հայաստանի ամենահյուընկալ և ամենահայտնի վայրերից մեկը: Այն գտնվում է Թեղենիս լեռան արևմտյան լանջին, շրջապատված է ալպիական մարգագետիններով ու կուսական անտառներով, հրաշալի վայր է լեռնադահուկային սպորտի սիրահարների հանգստի համար: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը` քառագագաթ Արագածը, լեռնագնացների ամենասիրած լեռներից է, բարձրությունը` 4095մ:

Հանգիստը  գարնանը

Գեղեցիկ է հայաստանյան գարունը: Գարնան առաջին իսկ օրերից սկսվում է բնության բուռն զարթոնքը, և շատերն են ձգտում դուրս գալ քաղաքից ու ժամանակ անցկացնել բնության գրկում: Գարունը Հայաստանում շրջելու շատ լավ ժամանակ է, և այդ է պատճառը, որ ակտիվանում է մարդկանց հոսքը դեպի տեսարժան վայրեր ու հանգստյան տներ:

garun

շրջագայության են գնում ոչ միայն արտասահմանից ժամանած զբոսաշրջիկները, այլև հայաստանցիները: Բոլոր դպրոցներում և ուսումնական հաստատություններում կազմակերպվում են էքսկուրսիաներ, աշխատանքային կոլեկտիվները կազմակերպում են քաղաքից դուրս բացօթյա խնջույքներ: Գարնանը Հայաստանում տեղի են ունենում նաև բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված բնության զարթոնքին, Մայրության ու գեղեցկության տոնին:

Հանգիստը Հայաստանում մարտին

Հայաստանում մարտ ամիսը նշանավոր է նրանով, որ այս ամսին ամենուրեք ամենինչ շքեղ է ու զարդարուն: Երևանի փողոցները գարնանաբույրեն ու զարդարուն, տոնական տրամադրություն է տիրում հանգստի ու ժամանցի կենտրոններում:
mart
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ամենուր անցկացվում են տարբեր ակցիաներ ու միջոցառումներ. առևտրի կենտրոններում առաջարկվում են բազմաթիվ զեղչեր, թատրոններում, կինոթատրոններում ու համերգասրահներում կազմակերպվում են տոնական հանդիսություններ: Մարտ ամիսը Հայաստանում հանգստանալու հիանալի ժամանակ է հատկապես կանանց համար, քանի որ նրանց սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ:

Հանգիստը Հայաստանում ապրիլին

Ապրիլին արդեն եղանակը Հայաստանում բարենպաստ է քաղաքից դուրս ուղևորություններ կատարելու համար: Այս ամսին սկսում է ակտիվանալ զբոսաշրջիկների ու տեղացիների հոսքը դեպի Հայաստանի տեսարժան վայրեր՝ եկեղեցիներ, պատմական ու մշակութային կոթողներ:
sardarapat
Ապրիլին հատկապես Հայաստանում ավելանում է արտասահմանից ժամանած սփյուռքահայերի ու օտերարկրացիների թիվը, քանի որ ապրիլի 24-ը Հայաստանում հիշատակի օր է. այս օրը համայն հայությունը հիշում է 1915թ. Եղեռնի զոհդարձած 1.5 մլն հայերին, և յուրաքանչյուր ոք իր պարտքն է համարում այցելել Ծիծեռնակաբերդում գտնվող հուշահամալիր ու ծաղիկներ դնել ի նշան հիշատակի: Ապրիլին տուրիստական գործակալությունները կազմակերպում են տարբեր ճանաչողական տուրեր՝առաջարկելով հանգիստը համատեղել օգտակարի հետ և ծանոթանալ Հայաստանի պատմական ու մշակութային հարուստ անցյալին:

Հանգիստը Հայաստանում մայիսին

Հայաստանյան մայիսը դրսևորվում է եղանակային ամենալավ պայմաններով. տաք ու մեղմ եղանակ, չափավոր ու կարճատև ամառային անձրևներ, ծաղկած ու փարթամ բուսականություն: Այս ամսին ամեն ինչ տրամադրում է հանգստի ու ուղևորությունների:
Քանի որ մայիսը Հայաստանում հաղթանակների ամիս է, այս ամսին ուղևորություններն ուղղված են դեպի այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել հերոսամարտեր և արձանագրվել են հաղթանակներ՝ Սարդարապատ, Շուշի: Այստեղ մայիսյան տոնական օրերին կազմակերպվում են բազմաթիվ տոնական միջոցառումներ:
arcax
Տարբեր միջոցառումներին մասնակցելուց ու շրջագայություններից բացի, մայիսին կարելի է լիարժեք հանգստանալ Հայաստանի գեղատեսիլ վայրերում գործող բազմաթիվ հանգստյան տներից ու առողջարաններից որևէ մեկում:

Հանգիստը Հայաստանում ամռանը

Ամառը հատկապես հանգստի և զբոսաշրջության եռուն շրջան է: Ամեն տարի ամառային հանգիստն ակտիվ է հանգստյան գոտիներով հարուստ վայրերում՝ Դիլիջանում, Հանքավանում, Արզնիում, Ջերմուկում, Սևանում և հարուստ բնություն ունեցող այլ վայրերում: Զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում դեպի Սյունիք, որտեղ եղանակը հաճելի է ու զով, կան շատ տեսարժան վայրեր ու իհարկե, աշարհի ամենաերկար ճոպանուղին «Տաթևերը»:
tatev-R.Wr
Ամեն տարի Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպվում են ավանդական տարբեր միջոցառումներ, փառատոններ: Թե Երևանում և թե Հայաստանի այլ վայրերում գործում են բազմաթիվ հյուրանոցներ ու հանգստյան տներ, որտեղ կարելի է թե՛հանգստանալ ու թե՛ հաճելի օրեր անցկացնել:

Հանգիստը Հայաստանում հունիսին

Հունիսի հենց առաջին օրերից ակտիվանում են հանգստի գոտիները, հանգստյան տներում ու առողջարաններում ավելանում է հայաստանաբնակ ու արտասահմանցի այցելուների թիվը: Վիճակագրությամբ հաստատվելէ, որ տարեցտարի ավելանում է Հայաստանում հանգստանալ ցանկացողների թիվը:
Sevan-water
դրական աճին նպաստում են մատուցվող ծառայությունների գները, Հայաստանի տեսարժան վայրերի ու հանգստավայրերի մեծթիվն ու բազմազանությունը: Ուշագրավ է այն, որ բոլոր հանգստանալ ցանկացողներն իրենց հանգիստը կազմակերպում են այնպես, որ կարողանան գոնե մեկ օր անցկացնել Սևանի ափին:

Հանգիստը Հայաստանում  հուլիսին

Հուլիսին հանգստանալ ցանկացողները հիմնականում նախընտրում են հանգիստն անկացնել ջրառատ վայրերում, մասնավորապես Սևանում՝ լճիափին, որտեղ կան ժամանցի վայրեր, ռեստորաններ ու հյուրանոցներ, նաև մասնավոր տներ, որոնք կարելի է վարձակալել նույնիսկ մեկ օրով: Կեցության վայրից ու հարմարություններից կախված՝ դրանց գները տարբեր են, և բոլոր ցանկացողները կարող են կանգառնել իրենց ֆինանսական միջոցների ն համապատասխանող տանը կամ հյուրանոցում:
caxkadzor

Հանգիստը Հայաստանում օգոստոսին

Օգոստոսը Հայաստանում հանգստանալու հիանալի ժամանակն է: Այս ամսին Հայաստանը ներկայանում է բնության ողջ շքեղությամբ ու հասունացած մրգերի ու բանջարեղենի առատությամբ: Օգոստոսի ն Հայաստանում կարելի է հանգստանալ շքեղ ու հարուստ բնություն ունեցող վայրերում՝ծաղկառատ Ծաղկաձորում, անտառաշատ Դիլիջանում ու Հանքավանում, հանքային աղբյուրներով ու ջրաբուժարաններով հարուստ Ջերմուկում,
jermuk
Արզնիում և շատ այլ վայրերում:
Հայաստանի բոլոր հանգստավայրերում էլ գործում են բարձրակարգ հյուրանոցներ ու հանգստյան տներ, որոնք առաջարկում են բարձրակարգ ծառայություններ ու հարմարավետ սենյակներ: Սենյակների գները կախված են դրանց կարգից ու հարմարություններից:
Ինչպես ամռան բոլոր ամիսներին, օգոստոսին նույնպես Սևանի ափերը մարդաշատ են. այստեղ գալիս են ընտանիքներով ու զույգերով, կոլեկտիվներով ու ազգականներով:
Հիշեցնենք, որ օգոստոսին է տեղի ունենում նաև «Մեղրի և հատապտուղների» ամենամյա փառատոնը:

 Հանգիստը Հայաստանում աշնանը

Թեև ամռան շոգերից խուսափելու համար շատերն են նախընտրում հանգստանալ հատկապես ամռան ամիսներին՝մեկնելով զով կլիմա ունեցող շրջաններ, սակայն աշնանը նույնպես Հայաստանում հանգստան անցանկացողների թիվը չի նվազում, և շարունակվում է ակտիվությունը Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում, Արզնիում, Հանքավանում և այլ հանգստավայրերում:

dilijan

գործում են հանգստյանտներ, զբոսավայրեր ու ժամանցի կետեր, որոնցում հարմար գներով առաջարկվում են բարձրակարգ ծառայություններ ու կացարաններ:

Հանգիստը Հայաստանում սեպտեմբերին

Հայաստանում հանգստանալ ցանկացողների համար սեպտեմբերը հրաշալի ժամանակ է. եղանակը տաք է և տրամադրող, բոլոր հանգստավայրերում զբոսաշրջիկների եռուզեռը շարունակվում է, ակտիվորեն գործում են ժամանցային գոտիները, բնությունը շռայլորեն մատուցում է հմայքներն ու բերքը՝ հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենը:
september
ամեն տարի սեպտեմբերին Հայաստանում նշվում են մի շարք տոներ, որոնցից հատկապես հիշարժան է Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին: Այս օրը մայրաքաղաքում և շրջաններում տեղի են ունենում տոնական միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ:

Հանգիստը Հայաստանում հոկտեմբերին

Հայաստանյան հոկտեմբերն առանձնահատուկ հմայք ունի, որը դրսևորվում է թե քաղաքային վայրերում ու թե հանգստյան գոտիներում: Այս ամսին հանգստավայրերը լի են ոչ միայն արտասահմանից ժամանած հյուրերով, այլև հայաստանցիներով: Կլիման մեղմ է, ոչ շատ ցուրտ, իսկ բնությունը՝ չքնաղ, ոսկեզօծ: Այս ամսին արժե շրջագայել Հայաստանում ու վայելել աշնանային բնության ողջ գեղեցկությունը:
Erebuni-Yerevan 2795
Շրջագայելու հնարավորություն չունենալու դեպքում կարելի է լավ հանգստանալ նաև մայրաքաղաք Երևանում, որտեղ հատկապես այս ամիսը հարուստ է իրադարձություններով, միջոցառումներով: Արժանահիշատակ է քաղաքի հիմնադրման տոնը՝Էրեբունի-Երևանը: 2015թ. հոկտեմբերին նշվելու է քաղաքի 2797-ամյակը:

Հանգիստը Հայաստանում նոյեմբերին

Նոյեմբերին հանգստյան գոտիներում արդեն փոքր-ինչ նվազում է հանգստացողների թիվը, թեև բոլոր առողջարանները շարունակում են գործել: Այս ամսին ավելի նպատակահարմար է հանգիստը համատեղել օգտակարի հետ՝զբաղվել առողջության վերականգնման հարցերով:

ashun

Երևանում նույնպես կարելի է նոյեմբերին շատ լավ հանգստանալ. քաղաքում կամ բազմաթիվ ժամանցի վայրեր, թանգարաններ, կինոթատրոններ: Մեր երկրում հնարավոր չէ ձանձրանալ, անկախ տարվա եղանակից:

Հանգիստը Հայաստանում ձմռանը

Հանգստանալ սիրողների համար ձմեռային հանգիստը ոչ պակաս արժեքավոր է, քան ամառայինը: Բնությունը գնահատողներն արժևորում են նաև տարվա այս եղանակի առավելությունները՝ ձմռան ամիսներին նույնպես փնտրելով հանգստի ու հաճելի ժամանցի վայրեր:

???????????????????????????????

Ձմեռը խոստումնալից է. հետաքրքիր իրադարձություններ են սպասվում թե մայրաքաղաքում, թե շրջաններում ու թե հանգստյան գոտիներում: Հատկապես ամանորյա տոներին մայրաքաղաքի ու մյուս վայրերի հյուրանոցները լեփ-լեցուն են լինում. շատ-շատերը, այս դեպքում հատկապես հայաստանցիները, ցանկանում են կտրվել առօրյա հոգսերից ու տոներն անցկացնել որևէ հաճելի վայրում, որտեղ կա անհրաժեշտ ամենինչ՝ հարմարավետ սենյակներ, սնունդ, բարեհամբույր սպասարկում, ժամանցային միջոցառումներ:

Հանգիստը Հայաստանում դեկտեմբերին

Դեկտեմբերը հատկապես հարուստ է իրադարձություններով. Երևանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ (այդ թվում և բացօթյա), տարաբնույթ համերգներ ու բեմականացումներ:

december

Ուշադրություն է դարձվում տոնական հաճելի և գեղեցիկ միջավայր ստեղծելուն. մայրաքաղաք Երևանում, օրինակ, վերջին տարիներին անցկացվում է լավագույն տոնական ձևավորում ունեցող հասարակական օբյեկտների մրցույթն: Տոնական օրերը մայրաքաղաքում անցկացնել ցանկացողները կարող են օգտվել ձմռանը նձեռած հաճելի ժամանցային տարբերակից՝ սահադաշտից:
Դեկտեմբերի ն Հայաստանում նորից ակտիվանում է զբոսաշրջիկների ու հայաստանցիների հոսքը դեպի հանգստյան տներ, իսկ ակտիվ հանգստի սիրահարները շտապում են տոներն անցկացնե լԾաղկաձորում, որտեղի բնությունն ու ձյունառատ լեռները ուղղակի կանչում են դահուկասահքի սիրահարներին: Տոնական օրերին Ծաղկաձորի հանգստյան տներում առաջարկվում են մատչելի գներ ունեցող ամանորյա փաթեթներ:

Հանգիստը Հայաստանում հունվարին

Հունվարն ամենասիրված ձմեռային ամիսներից է, քանի որ այս ամսին հանգստանալու առիթներն ու հանգստյան օրերը շատ են: Նախ՝
ամանորյա տոները, հետո՝ Սուրբ Ծնունդը, ավելի ուշ՝ Բանակի օրը: Հունվար ամսվա գրեթե կեսը հայաստանցիները համար հանգստյան ու տոնական օրեր են:
tonakan
այս օրերն անցնում են ընտանեկան ու ընկերական շրջապատում, տոնական սեղանների շուրջ: Հունվարին հատկապես հին ու բարի ավանդույթների թվում հիշվում են նաև հին հայկական կերակրատեսակները, որոնք առանձնահատուկ ջերմություն ու հաճելի հիշողություններ են արթնացնում: Այդ կերակրատեսակներից ավանդաբար հունվարին ու ամանորյա տոների առթիվ են պատրաստվում, օրինակ, պասուց տոլման, ղափաման, տարատեսակ տնական գաթաները:
Նշենք, սակայն, որ այս ամենը ճաշակել հնարավոր է նաև հայկական հյուրանոցներում ու ռեստորաններում, նաև հանգստյան տներում: Իսկ ձմռան ամիսներին, ինչպես միշտ, առանձնապես ակտիվ են Ծաղկաձորի հանգստյան տներն ու ժամանցի կենտրոնները, որոնցում ամեն տարի գործում է գների ճկուն համակարգ՝ կախված համարների տեսակներից ու ծառայություններից:

Հանգիստը Հայաստանում փետրվարին

Փետրվարին Հայաստանում հանգստանալ ցանկացողների համար ամենալավ տարբերակն ակտիվ հանգիստն է, որն առաջարկվում է հատկապես Ծաղկաձորում: Սպորտի սիրահարների համար այստեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները. կարելի է զբաղվել լեռնադահուկային սպորտով, զբոսնել ձյունագնացներով, և այս ամենը՝միանգամայն հարմար գներով:
dahuk
Քաղաքային պայմաններում հանգստանալ ցանկացողների համար նույնպես կան ձմեռային հանգստի նպաստավոր պայմաններ, Երևանում գործում է սահադաշտը, նաև բազմաթիվ ժամանցի ու հանգստի կենտրոնները, թատրոններն ու կինոթատրոնները, որոնցում 2016թ. ձմռանը նույնպես նախատեսվում են բազմաթիվ պրեմիերաներ:
նյութը վերցված է՝  http://armenianroyalpalace.com/?page=news&id=372&lang=am