Հիրոսիմա, Նագասակի 75․ ոգեկոչման արարողություն Երևանում

Հիրոսիմա, Նագասակի 75․ ոգեկոչման արարողություն Երևանում

Share

Արդեն 6 տարի անընդմեջ <<ՀԻԿԱՐԻ>> հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնը կազմակերպում է միջոցառում՝ ոգեկոչելով Հիրոշիմա և Նագասակի քաղաքներում անմեղ զոհերի հիշատակը։ Այս տարի, չնայած պարետատան սահմանած ԱԴ ռեժիմի երկարացմանն, այդուհանդերձ, ստացվել էր թույլտվություն անցկացնել փոքրիկ միջոցառում՝ չխախտելով բարի ավանդույթը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի ավագանու մշակույթի, կրթության, գիտության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը, <<Հիկարի>> ՀԿ նախագահ Կարինե Փիլիպոսյանը, կենտրոնի սաներ և հյուրեր։

Hiroshima, Nagasaki 75 ․ Commemoration Ceremony in Yerevan1

Միջոցառման կազմակերպիչներն ընթերցեցին ՀՀ Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Ջուն Յամադայի ուղերձը:

Hiroshima, Nagasaki 75 ․ Commemoration Ceremony in Yerevan

Հաջորդեցին կարճ ելույթներ։ Միջոցառման հյուրն էր Կենտ Սուզուկին, ով հայտնի է Հայաստանի և հայկական մշակույթի հանդեպ իր յուրօրինակ վերաբերմունքով։ Նա հայկական դուդուկի վրա կատարեց <<Օտար, ամայի ճամփեքի վրա>> հուզիչ ստեղծագորուծությունը։

Hiroshima, Nagasaki 75 ․ Commemoration Ceremony in Yerevan3

Միջոցառման ժամանակ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակն ու ծաղիկներ դրեցին Խաղաղության ուխտի հուշաքարին։

Hiroshima, Nagasaki 75 ․ Commemoration Ceremony in Yerevan5

«1945-ի օգոստոսի 6-ին մեկ ատոմային ռումբն ավերեց մեր քաղաքը: Այն ժամանակ լուրերն ասում էին, որ «մեկ դար այստեղ ոչինչ չի աճելու»: Եվ ահա, Հիրոսիման վերականգնվեց՝ դառնալով խաղաղության խորհրդանիշ»,-ասել է քաղաքապետ Կազումի Մաթցուին:

նյութը վերցված է՝ vardanyananna