ՖՈՏՈ։Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. ԱՈԿԻ ՅՈՒՏԱԿԱՅԻ այց «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության գրասենյակ

ՖՈՏՈ։Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. ԱՈԿԻ ՅՈՒՏԱԿԱՅԻ այց «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության գրասենյակ

Share

Այսօր «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության գրասենյակում կազմակերպվել էր հատուկ ընդունելություն ՀՀ – ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. ԱՈԿԻ ՅՈՒՏԱԿԱՅԻ, երկրորդ քարտուղար Միդորի Տանակայի այցի առիթով: Հանդիպմանը ներկա էին նաև «Արումենիա-Նիպոն» միության հետ սերտ համագործակցող կառույցների ղեկավարներ, ճապոնագետներ, ճապոներեն լեզվի մասնագետներ: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Ազգային արխիվի տնօրեն պարոն Արթուր Ստեփանյանին, ՀՀ Այկիդո այկիկայ ֆեդերացիայի նախագահ պարոն Արմեն Ավետիսյանին սիրալիր ներկայության համար: Դեսպան Աոկիին ծանոթացրել ենք միության գիտական, մշակութային գործունեության պատմությանը, ներկայացրել ապագա պլանները և փոխանցել մեր պատրաստակամությունը շարունակելու Ճապոնիայի դեսպանության հետ մեր սերտ համագործակցությունը: Անչափ շնորհակալ ենք մեզ վստահելու համար: Մեծարգո Դեսպան, Ձեր այցը պատիվ էր մեզ համար:

Embassy of Japan in Armenia Հայաստանի ազգային արխիվ / National Archives of Armenia Aikido Aikikai Federation of Armenia #ArumeniaNippon #ArmeniaJapan #JapanArmenia #AokiYutaka #Ambassador #AnnaVardanyan #ArsenArakelyan #Japanology

Հեղինակ՝ Աննա Վարդանյան